Գաղտնիության քաղաքականություն

 

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ գործածում է սույն կայքը (Կայք) հասարակությանը իր գործունեության մասին տեղեկացնելու համար: Կայքի` որպես ամբողջության, ինչպես նաև կայքում տեղ գտած տեքստի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ին (ՖԻՆՔԱ): Ոչ ոք չի կարող վերարտադրել սույն կայքում տեղակայված տեքստը, պատճենը կամ պատկերները (բացառությամբ հստակորեն հանրային տիրույթից վերցված տեղեկատվության) ամբողջությամբ կամ մասնակիորեն առանց ՖԻՆՔԱ-ի նախնական գրավոր համաձայնության:

ՖԻՆՔԱ-ն գնահատում է Ձեր աջակցությունը և երաշխավորում Ձեր գաղտնիությունը: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է ՖԻՆՔԱ-ն վարվում այդ տեղեկատվության հետ:

ՖԻՆՔԱ-ն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` պահպանելու մեր առցանց այցելուների գաղտնիությունը: Կայքի այցելուներից ՖԻՆՔԱ-ն չի պահանջում գրանցվել կամ տրամադրել անձնական տեղեկատվություն Կայքը դիտելու համար, քանզի ՖԻՆՔԱ-ն չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կամավոր և գիտակցաբար տրամադրում են այդ տեղեկատվությունը: ՖԻՆՔԱ-ն հավաստիացնում է Ձեզ, որ իր կայքում պահպանվում են բոլոր նրանց գաղտնի ինքնությունը, ովքեր կապ են հաստատել ՖԻՆՔԱ-ի հետ սույն կայքի միջոցով: Եթե Դուք ունեք հարցեր սույն Կայքի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝

«ՖԻՆՔԱ»  ՈՒՎԿ  ՓԲԸ

ՀՀ, ք.Երևան, 0023,
Ագաթանգեղոսի 2ա,

(+374-10) 54 55 31(հեռ.)
(+374 -10 ) 58 48 63 (ֆաքս)

Կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին՝

inform@finca.am

Դուք կարող եք գրել մեզ նաև, եթե

·         ունեք համապարփակ բնույթի հարցեր,

·         ցանկանում եք հետադարձ կապ հաստատել մեզ հետ և ունեք մեկնաբանություններ:

Տեղեկատվության հավաքագրում

Ինչպես վերը նշվեց, ՖԻՆՔԱ-ն չի պահանջում իր այցելուներց գրանցվել, այլ կերպ ասած, տրամադրել անձնական տեղեկատվություն իր Կայքն այցելելու համար: ՖԻՆՔԱ-ն չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դա, բացառությամբ որոշ անձը չհաստատող տեղեկատվության Կայքի ներքին վերանայման համար: Այն ներառում է այցելուների քանակը, դիտված էջերը և այլ նման տեղեկություն, որը օգտագործվում է Կայքը բարելավելու և Ձեր այցելությունը հնարավորինս բավարարող դարձնելու համար:

ՖԻՆՔԱ-ն կարող է այդ տեղեկատվությունը տրամադրել իր ծառայության մատակարարներին, բացառապես ՖԻՆՔԱ-ի անունից առաջադրանքների կատարման, ինչպես նաև Կայքի պահպանման նպատակով: Ծառայության մատակարարներին, սակայն, չի թույլատրվում օգտագործել այդ տեղեկատվությունը սեփական նկատառումներով կամ կիսվել այդ տեղեկատվությամբ երրորդ անձանց հետ: ՖԻՆՔԱ-ն չի վաճառում այդ տեղեկատվությունը առևտրային նկատառումներով:

Կարիերայի (աշխատանքի) բաժին

ՖԻՆՔԱ-ն իր Կարիերայի և թափուր աշխատատեղերի էջի այցելուներից պահանջում է կոնտակտային տեղեկություններ (օրինակ` անուն, էլեկտրոնային փոստի և տան հասցե), ինչպես նաև անձնական տեղեկություններ, ինչպիսիք են ինքնակենսագրականը և ուղեկցական նամակ: Այս տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես ՖԻՆՔԱ-ի անձնական նպատակների համար և չի կիսվում այլ կազմակերպությունների հետ:

Պրոֆիլ

Քուքի ֆայլերից (cookies) և լոգ ֆայլերից (log files) ստացված տեղեկատվությունը պահվում է Կայքի այցելուների դիտողական նախընտրություններին հետևելու համար, սակայն  անձնական տեղեկություններ այս միջոցների օգտագործմամբ չեն հավաքվում և դրանք երրորդ անձանց չեն տրամադրում:

Քուքիներ (Cookies)

Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայքը: ՖԻՆՔԱ-ն չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի ընդհանուր շարժը հետազոտելու և այցելությունները բարելավելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ  արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով Դուք կօգնեք ՖԻՆՔԱ-ին բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:

Լոգ Ֆայլեր (Log Files)

Շատ ինտերնետ կայքային սերվերների նման, ՖԻՆՔԱ-ն նույնպես հավաքում է կոնկրետ տեղեկատվություն և պահպանում դրանք լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), հետադարձման/ելքի էջերը, պլատֆորմի տեսակը, օր/ժամ, ինչպես նաև վերլուծելու միտումների (trends) սեղմումների քանակը, Կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և ձեռք բերված համընդհանուր տեղեկատվության համախառն օգտագործելու համար: Այս` անձը չհաստատող տեղեկատվությունը օգտագործում է միտումները (trends)  ուսումնասիրելու, կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և ՖԻՆՔԱ-ի օգտատերերի մասին համընդհանուր տեղեկատվություն հավաքելու համար: Առանց Ձեզ զգուշացնելու այս ավտոմատ կերպով հավաքվող տեղեկատվությունը չի միացնում Ձեր անձնական տեղեկատվության հետ և/ կամ օգտագործում այլ նպատակներով:

Հղումներ

Այս կայքէջը պարունակում է այլ կայքերի հղումներ: Խնդրում ենք հաշվի առնել, որ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չունի վերահսկողություն և պատասխանատու չէ այլ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար: Խրախուսելի է կարդալ անձնական տեղեկատվություն հավաքող կայքերի գաղտնիության հայտարարությունները: Քանզի սույն գաղտնիության հայտարարությունը վերաբերվում է միայն սույն  Կայքով հավաքագրվող տեղեկատվությանը:

Ծնողների համար

Անչափ հաճելի է տեսնել, որ երիտասարդները այցելում են www.FINCA.am կայքը` տեղեկանալու ՖԻՆՔԱ կազմակերպության և նրա՝ համաշխարհային աղքատությունը թեթևացնելուն ուղղված աշխատանքի մասին: ՖԻՆՔԱ-ն 18-ը չլրացած անձանցից գիտակցաբար չի հարցնում և չի պահպանում անձնական տեղեկատվություն, ինչպես նաև չի սպասարկում նրանց:

Անվտանգություն

ՖԻՆՔԱ-ն բազում նախազգուշական միջոցներ է կիրառում www.FINCA.am կայքէջի այցելուների տեղեկատվությունը պաշտպանելու համար: Երբ մեր ձևաթղթերում լրացվում է զգայուն տեղեկատվություն, վերջինս գաղտնագրվում է:

Փոփոխությունների ծանուցում

Գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում և թարմացվում է: Թարմացումների մասին յուրաքանչյուր տեղեկատվություն կտեղադրվի Կայքում:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2014-12-03