Ընտանեկան ավանդույթները` հայրենի երկրում

DSC_4865

Ներսես

Արդեն 40 տարի է, ինչ Ներսեսը զբաղվում է ձուլագործությամբ, որից  37 տարին` Սիրիայի տարածքում: Ներսեսը ժառանգել է իր բիզնեսը հորից, ով իսկական վարպետ էր այս ոլորտում:

Իր ողջ կյանքում Ներսեսը հպարտացել է ընտանեկան բիզնեսով և մեծ եռանդով կիսել իր գիտելիքն ու փորձն իր երեխաների հետ, որպեսզի ընտանեկան ավանդույթները փոխանցվեն սերնդեսերունդ: Արդյունքում Ներսեսի որդին նույնպես միացավ ընտանեկան բիզնեսին, և համատեղ ջանքերով նրանք կարողացան զարգացնել այն` դարձնելով այդ ոլորտում ամենաճանաչվածներից մեկը Սիրիայում: Ներսեսի բացառիկ աշխատանքները ճանաչում էին վայելում ոչ միայն Սիրիայում, այլև մի շարք Արաբական երկրներում, այդ թվում` Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում:

Սակայն ոչ ոք չգիտի, թե կյանքն ինչպես կդասավորվի: 3 տարի առաջ Սիրիայում առաջացած անսպասելի իրադրության պատճառով Ներսեսն ու իր որդին ստիպված են լինում թողնել ամեն ինչ և վերադառնալ Հայաստան: Չնայած Հայաստանը Ներսեսի հայրենիքն էր, կյանքի այս փուլում շատ դժվար էր ամեն ինչ սկսել նոր էջից և նոր վայրում:

Առաջին տարին լի էր դժվարություններով` լիովին նոր շուկա, անծանոթ օրենսդրություն, աննկարագրելի կարոտ… Սակայն 1 տարի անց իր ընկերներից մեկի օգնությամբ Ներսեսը կարողանում է վերսկսել իր բիզնեսը` ներդնելով ընտանեկան ավանդույթներն իր հայրենիքում: 2 տարվա ընթացքում Ներսեսի և իր որդու մեծ եռանդի շնորհիվ նորաստեղծ բիզնեսը սկսում է մեծ պահանջարկ վայելել հայաստանյան շուկայում: Արտաքին հարդարման տարրեր, նարգիլեներ, մոխրամաններ, խնկամաններ և այն ամենն, ինչ հաճախորդը կարող էր միայն պատկերացնել:

Առաջին շահույթը  ստանալուն պես Ներսեսը սկսում է փնտրել իր շրջանառու կապիտալ ընդլայնելու նոր ուղիներ: Հենց այս ժամանալ էր, երբ Ներսեսի որդու ընկերը, ով ՖԻՆՔԱ-ի հաճախորդ էր, խորհուրդ է տալիս դիմել ՖԻՆՔԱ «Բիզնես» վարկ ստանալու համար: ՖԻՆՔԱ-ից ստացած 630 000 ՀՀ դրամ վարկի միջոցով Ներսեսը կարողանում է գնել անհրաժեշտ նյութերը ներդնելու լիովին նոր ապրանքատեսակ Հայաստանում` ալյումինե նարգիլեներ:  Այս նարգիլեներն այնքան մեծ հաջողություն են ունենում շուկայում, որ Ներսեսը սկսում է պատվերներ ստանալ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանից: Բավարարելու օր օրի ավելացող պահանջարկը` Ներսեսը կրկին ՖԻՆՔԱ է դիմել1500 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու համար: Այդ գումարով նա նպատակ ունի ընդլայնելու իր արտադրանքի ծավալը և զարմացնելու հաճախորդներին ավելի անսպասելի նորարարություններով:

Ներսեսը նկարագրում է իր և ՖԻՆՔԱ-ի համագործակցությունը որպես շատ արդյունավետ և միևնույն ժամանակ ընկերական. «ՖԻՆՔԱ-ն հնարավորություն տվեց ինձ ներդնելու իմ ընտանեկան ավանդույթները իմ հայրենի երկրում և ինձ օգնության ձեռք մեկնեց այն ժամանակ, երբ ես դրա կարիքն ամենից շատն էի զգում»:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-05-06