«Ժասմին»` հաջողակ վարսավիրանոց

“Jasmine” Hairdressers’ Salon

Հասմիկ Պետրոսյան

2014 թվականի նոյեմբերի 15-ին «Ժասմին» գեղեցկության սրահը տոնեց իր հերթական տարեդարձը: 4 տարի է անցել այն պահից, երբ ՖԻՆՔԱ-ի խմբային վարկի շնորհիվ Եղեգնաձորում բացվեց այս գեղեցկության սրահը: Ինչպես սրահի սեփականատեր Հասմիկ Պետրոսյանը նշեց` շատ դժվար էր, սակայն արժեր հետևել իր երազանքին և ստեղծել սեփական բիզնեսը:

Որոշ ժամանակ մշտական աշխատանք չունենալու պատճառով Հասմիկը որոշեց բացել իր սեփական գեղեցկության սրահը: Իր գործընկերոջ` Աիդա Գալստյանի հետ, նա դիմեց ՖԻՆՔԱ  խմբային վարկ ստանալու: Առաջին վարկը բավարար էր փոքրիկ սրահ բացելու համար: Սակայն տարիների ընթացքում  Հասմիկը և իր գործընկերը իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ  կարողացան ընդլայնել սրահի տարածքը, ինչպես նաև առաջարկվող ծառայությունների շրջանակը:

2013 թվականից սկսած` «Ժասմին» գեղեցկության սրահը օգնում է  այն երիտասարդներին, ովքեր մտադրված են վարսավիրությամբ զբաղվելու ապագայում: Հասմիկն ու Աիդան հնարավորություն են ընձեռում նրանց բացահայտելու այս մասնագիտության գաղտնիքները: 3 ամիս շարունակ հենց այս գեղեցկության սրահում սովորելուց և աշխատելուց հետո , աշակերտներն արդեն տիրապետում են այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են աճելու և սեփական ուժերով ապրուստ վաստակելո համարւ:

«ՖԻՆՔԱ-ն ինձ հնարավորություն ընձեռեց իմ սեփական բիզնեսը սկսելու, կայուն եկամուտ ունենալու և անկախ լինելու», ասում է Հասմիկ Պետրոսյանը:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2015-12-02