ՋԱՆԱՍԵՐ ՁԵՌՆԵՐԵՑԸ

IMG_1697

Կարեն Գասպարյան

Որպես իրական հայրենասեր՝ Կարենը միշտ երազել է իր հայրենիքում սեփական բիզնես ստեղծել` հնարավորություն ունենալով իր ներդնումն ունենալ իր իսկ համայնքում, ինչն իր հերթին կարող էր նպաստել Հայաստանի համընդհանուր բարեկեցությանը: Եվ, ՖԻՆՔԱ-ից ստացած վարկերի շնորհիվ կարողանալով մի խանութ բացել, ուր նա այժմ վաճառում է մթերք, հագուստ և սպասք՝ Կարենն իրականացրել է իր այդ երկար սպասված երազանքը: Արբաթ գյուղի բնակիչներն ավելի քան շնորհակալ են Կարենից համայնքի զարգացման մեջ նրա կատարած ջանքերի համար:

Կարենը հայտնաբերել է ՖԻՆՔԱ-ի մասին շատ հետաքրքիր կերպով: Մի օր նա գնացել է ջուր բերելու և աղբյուրի մոտ հանդիպել է ՖԻՆՔԱ-ի վարկային մասնագետներին, ովքեր, ինչպես նա է պնդում, ամենաբարի ու ամենաջերմ մարդկային կերպարի մարմնացումն են: Ընդգրկվելով շատ ակտիվ և ջերմ զրույցի մեջ՝ Կարենն իմացել է թե ինչ է ՖԻՆՔԱ-ն, ինչ վարկատեսակներ է այն առաջարկում և ինչպես ՖԻՆՔԱ- ն կարող է օգնել հասնելու իր ձեռնարկատիրական երազանքներին: Հաջորդ օրվա վաղ առավոտյան Կարենը ՖԻՆՔԱ-ի Մասիս մասնաճյուղում էր՝ հուզված և պատրաստ իր երազանքները իրականություն դարձնելու: Ինչպես Կարենն է ասում, իր անձի հանդեպ ՖԻՆՔԱ-ի աշխատակիցների ջերմության ու հոգատարության, իրեն աջակցելու ոգևորվածության ու պատրաստակամության շնորհիվ էր, որ իր երազանքին հասնելու շեմին նրա բոլոր վախերն ու կասկածները չքացան:

Մինչ ՖԻՆՔԱ–ին հանդիպելը Կարենը շրջիկ առևտրով էր զբաղվում՝ իր հին մեքենայով հագուստ ու սպասք վաճառելով մոտակա գյուղերում: Ուստի, 2012թ. ստացած իր առաջին ՖԻՆՔԱ բիզնես վարկը՝ 5000 ԱՄՆ դոլարի չափով, Կարենն ամբողջությամբ ներդրեց շրջանառու միջոցները մեծացնելու և ապրանքների տեսականին ընդլայնելու մեջ: Նրա այս ներդրումը լավ արդյունք տվեց, և Կարենը կարողացավ իր բիզնեսում ճանաչելիություն ձեռք բերել գյուղացիների շրջանում՝ հատկապես իր ազնվության շնորհիվ, որը դժվար էր չնկատել: Մինչդեռ, Կարենը մտադրված չէր կանգ առնել այդքանով. նա ձգտում էր զարգացնել իր բիզնեսը և դարձնել այն ավելի շահավետ՝ կրկին դիմելով իր հավատարիմ գործընկեր ՖԻՆՔԱ-ին: Արդեն երկրորդ անգամ, Կարենը ստացավ ՖԻՆՔԱ բիզնես վարկ 11,000 ԱՄՆ դոլարի չափով, ինչը Կարենին և նրա կնոջը հնարավորություն ընձեռեց մեկնել Թուրքիա` ավելի շատ ապրանքներ ձեռք բերելու և իր բիզնեսը ընդլայնելու նպատակով: Ի շնորհիվ իր նվիրված, քրտնաջան աշխատանքի՝ Կարենը կարողացավ իր գյուղում խանութ բացել, որտեղ նա այժմ վաճառում է մթերք, հագուստ և սպասք՝ բոլորը մեկ տեղում հասանելի գյուղացիների համար:

Դեռ ավելին, Կարենը մի տուն գնելու և իր ընտանքիին ավելի լավ կենսապայմաններով ապահովելու երկար սպասված նպատակ ուներ: Սակայն, այդ նպատակին հասնելու համար նա դեռևս բավականաչափ շահույթ չուներ խանութից նման արժեքավոր գնում կատարելու համար: Բայց նա գիտեր, որ ՖԻՆՔԱ-ից վարկ վերցնելու օգնությամբ իր բիզնեսն ընդլայնելը ամենայն հավանականությամբ հնարավորություն կընձեռեր ստեղծելու առավել լավ կենսապայմաններ իր ընտանիքի համար:

Պատրաստ լինելով աջակցելու իր հաճախորդների բիզնես նախաձեռնություններին՝ 2016 թ. ՖԻՆՔԱ-ն Կարենին տրամադրեց ևս մեկ վարկ` 16,000 ԱՄՆ դոլարի չափով: Այն Կարենի համար դարձավ հաջողված բիզնես ներդրում՝ թույլ տալով նրան մեծացնել իր խանութը և վաճառել ավելի բազմազան ապրանքներ: Իսկ արդյունքում ստացված արդեն ավելի խոշոր շահույթով նա կարողացավ գնել իր խանութի կողքին գտնվող փոքր շինությունը, որը շուտով դարձավ իր սեփական տունը: Այդ տնից դեպի խանութ նույնիսկ հատուկ մուտք կա՝ խորհրդանշելով իր կյանքի երկու կարևոր ձեռքբերումների փոխկապակցվածությունը. իր տունը և իր ձեռնարկատիրական երազանքը: Ի վերջո, նա չէր հասնի այդ բոլոր հաջողություններին, եթե դրանք չլինեին իր ընտանիքի համար և չլիներ իր իսկ ընտանիքի աջակցությունը:

Կարենը պնդում է, – «Ընտանիքս իմ հիմնական աջակիցն է իմ բոլոր նախաձեռնություններում, բայց ես նաև շնորհակալ եմ Աստծուց ՖԻՆՔԱ-ին իմ կյանքում որպես գործընկեր, աջակից և բարեկամ ունենալու համար: Ես անչափ շնորհակալ եմ ՖԻՆՔԱ-ին իմ ուժերին հավատալու, ինձ վստահելու և իմ ապագայում, իմ ընտանիքի ապագայում և հայրենիքիս սրտում գտնվող իմ համայնքի ավելի լավ ապագայում ներդրում կատարելու համար»:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-06-30