Կյանքը ջերմոցներում

image

Վազգեն Սիրականյան

Հյուրընկալ Վազգենն ապրում է Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Նա ունի մի մեծ համերաշխ ընտանիք: Վազգենի կյանքի գործը ջերմոցներն են. նա ջերմոցային տնտեսությամբ զբաղվում է արդեն 12 տարի: Աճեցնում և վաճառում է վարունգ, լոլիկ, տաքդեղ, ծիծակ, սմբուկ… ու դեռ որքան մտահղացումներ ունի այս ցանկը մեծացնելու:

Ամեն ինչ սկսվեց մի փոքր հողատարածքից, որից ստացված բերքը Վազգենը վաճառում էր: Հետո որոշեց, որ իր և իր ընտանիքի համար ավելի ճիշտ կլինի սեփական տնտեսություն հիմնել: Իսկ Վազգենը սիրում է իր մտահղացումները հետևողական կերպով իրականացնել. իր ձգտումներում նա նպատակասլաց է և անզիջում:

Սակայն երազանքին հասնելու ճանապարհը հարթ չէր: Վազգենը խոչընդոտների հանդիպեց, որոնք, սակայն իրեն չընկճեցին: Նա վարկ ուներ մեկ այլ բանկում, բայց նրան այլևս մեծ գումար չէին տալիս իր պլանները իրականացնելու: Վազգենը թևաթափ չեղավ: Հարևան ընտանիքների տղամարդկանցից խորհուրդ հարցնելով` նա իմացավ ՖԻՆՔԱ-ի մասին, և նրանց միանանալով` դիմեց` խմբային վարկ ստանալու: Վազգենի վարկային պատմությունը ՖԻՆՔԱ-ում բաղկացած է 6 մարված վարկերից և 10 000 ԱՄՆ դոլարի չափով մեկ ընթացիկ վարկից:

«ՖԻՆՔԱ-ն ինձ օգնության ձեռք մեկնեց, երբ այլ դռներ փակվում էին իմ առջև: Ութ տարի առաջ ստացած առաջին գումարով սկսվեց իմ երկար ճանապարհը ՖԻՆՔԱ-ի հետ»:

Այսօր արդեն Վազգենն ունի 2 աշխատող և տնտեսության մեջ իրեն օգնողների մի բանակ` ի դեմս իր ընտանիքի անդամների: Նա շարունակում է մնալ ՖԻՆՔԱ-ի հավատարիմ հաճախորդը:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-05-24