Հեշտացված վարկեր

Հեշտացված վարկեր

Մենք կարևորում ենք երկարատև և ամուր համագործակցությունը մեր հաճախորդների հետ, մեր հավատարիմ և պարտաճանաչ հաճախորդները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: ՖԻՆՔԱ-ն շարունակաբար նոր նախաձեռնություններով է հանդես գալիս` զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով նրանց համար:

Մեր հերթական առաջարկը հեշտացված վարկերն են:

Մեր զանգերի կենտրոնի աշախատակիցները զանգահարում են մեր ընթացիկ հաճախորդներից նրանց, ում վարկավորման վերջին (ակտիվ) փուլի հետվճարների ուշացումների հանրագումարը չի գերազանցում 30 օրը և առաջարկում են նրանց ստանալ հեշտացված վարկեր`

  • մինչև 2 500 000 ՀՀ դրամ կամ 5 000 ԱՄՆ դոլար` «Ագաթանգեղոս», «Մալաթիա» և «Կոմիտաս» մասնաճյուղերում,
  • մինչև 1 500 000 ՀՀ դրամ կամ 3 000 ԱՄՆ դոլար` մյուս բոլոր մասնաճյուղերում:

Մեր հաճախորդները կարիք չունեն այցելելու ՖԻՆՔԱ-ի մասնաճյուղեր մինչև վարկի ստացման պահը, քանզի վարկի ձևակերպման հետ կապված բոլոր գործընթացները հեշտացված են և պարզեցված.

  • Վարկի պայմանների ներկայացում` հեռախոսազրույցի միջոցով
  • Բիզնեսի վերլուծություն առանց բիզնեսի վայր այցելելու` հեռախոսազրույցի միջոցով
  • Նվազագույն փաստաթղթեր
  • Ընտանիքի անդամի երաշխավորություն
  • Գործարքային ծախսերի գրեթե բացառում
  • Նախորդ վարկի մարում և նոր վարկի ստացում նույն օրում

 

 

 

 
 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-09-05