Անուշ Պետրոսյան

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

Anush

Անուշ Պետրոսյանն ծնվել է 1979թ. մարտի 30-ին: Նա ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ, որից ավելի քան 10-ը` աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում: Նա սկսեց աշխատել ՖԻՆՔԱ-ում 2013թ. նոյեմբերին որպես ներքին Աուդիտի բաժնի ղեկավար: 2016թ. նոյեմբերից ի վեր Անուշը հանդիսանում է ՖԻՆՔԱ-ի Ֆինանսական տնօրենը: Նախկինում Անուշն աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում որպես աուդիտի բաժնի ղեկավար: Ավելի վաղ հարուստ փորձ է ձեռք բերել` աշխատելով «Գրանտ Թորնթոն Ամիօ»-ում որպես աուդիտի խմբի ղեկավար: Անուշը նաև հաջողությամբ աշխատել է Երևանում ԱՄՆ դեսպանատանը որպես տնտեսագետ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական Բանկի Դրամավարկային Քաղաքականության Վարչությունում` որպես մասնագետ:

Անուշն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում: Այնուհետև նա ԱՄՆ Լեքսինգտոն քաղաքի Կենտուկիի Համալսարանից ստացել է Գործարար Կառավարման Մագիստրոսի կոչում (MBA) (մասնագիտացումը` ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, անշարժ գույք և բանկային գործ): 2007թ. դարձել է Էյ-Սի-Սի-Էյ –ի (ACCA, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) լիիրավ անդամ, իսկ 2012թ-ից. հանդիսանում է Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի ավագ անդամ (FCCA):

Հարց ու պատասխան

Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ոգեշնչում:
Իմ երեխաները: Նրանց աչքերում այդքան սեր, երջանկություն և ջերմություն տեսնելը ինձ ոգեշնչում է դիմակայելու այնպիսի խնդրիների, որոնք երբևէ չէի հավատա, որ կարող եմ հաղթահարել:
Ինչո՞վ եք նախընտրում զբաղվել ազատ ժամանակ:
Ժամանակս սիրում եմ անցկացնել ընտանիքիս անդամների, ընկերներիս և գործընկերներիս հետ:
Եթե հնարավորություն ունենայիք աշխարհում մի բան փոխելու, ի՞նչը կփոխեիք և ինչու՞:
Ես այնպես կանեի, որ ամենուրեք գերակայեր սերը, և աշխարհն ավելի բարի ու հանդուրժող դառնար:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-11-09