Արտակ Միքայելյան

Գլխավոր հաշվապահ

Artak
“Նա, ով մտածում է , թե կարող է ապրել առանց որևէ մեկի , սխալվում է , բայց ավելի մեծ է այն մարդու մոլորությունը , ով մտածում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն:”
Ֆրանսուա դե Lարոշֆուկո

Արտակ Միքայելյանը ծնվել է 1976թ. հոկտեմբերի 28-ին: Նա միացավ ՖԻՆՔԱ-ին 2006 թվականին` ստանձնելով գանձապահի պաշտոնը ՖԻՆՔԱ-ում: Այնուհետև Արտակը նշանակվեց հաշվապահ, հետո հաշվապահական թիմի ղեկավար, այնուհետև` գլխավոր հաշվապահի տեղակալ:  2013թ-ի սեպտեմբերին Արտակը ստանձնեց գլխավոր հաշվապահի պաշտոնը:

Արտակն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  «Կառավարման» ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա» բաժինը: 1998-1999թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից Արտակը ստացել է «Բանկի գլխավոր հաշվապահի,գլխավոր հաշվապահի տեղակալի» և «Բանկի ներքին աուդիտի ղեկավարի, ներքին աուդիտի անդամի» պաշտոններում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականներ:

Հարց ու պատասխան

Կա՞ն արդյոք իմաստության խոսքեր, որով փորձում եք առաջնորդվել կյանքում:
Ավելի լավ է մեկ հատ մոմ վառել, քան անընդհատ խավարն անիծել:
Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդներին:
Եթե ցանկանում եք երջանիկ ապրել, կապե’ք ձեր կյանքը նպատակի, այլ ոչ մարդկանց կամ իրերի հետ:
Եթե հնարավորություն ունենայիք աշխարհում մի բան փոխելու, ի՞նչը դա կլիներ և ինչու՞:
Եթե ես հնարավորություն ունենայի աշխարհում մի բան փոխելու, ես բարություն կտարածեի, որպեսզի մարդիկ ներեն միմյանց և փորձեն լուծումներ գտնել աշխարհի խնդիրներին առանց պատերազմների և ավերածությունների, որպեսզի օգնեն իրար կառուցելու առողջ միջավայր մեր ապագա սերունդների համար:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-05-15