Գեորգի Նադարեիշվիլի

Գլխավոր գործառնական տնօրեն

Giorgi

Գեորգի Նադարեիշվիլին ծնվել է 1975 թ. փետրվարի 24-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Նա ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ  Վրաստանի, Ուկրաինայի, և, այսօր արդեն, Հայաստանի միկրոֆինանսական կառույցների ղեկավար պաշտոններում: Նա մասնագիտացած է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միկրոֆինանսավորումը,  մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը և ոչ վարկային գործառնությունների ղեկավարումը:

Մինչ 2015թ.-ին ՖԻՆՔԱ-ի Գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնը ստանձնելը, Գեորգին աշխատել է  «TBC Bank Constanta»-ում որպես Գործառնական տնօրեն, այնուհետև`Գլխավոր տնօրեն և, վերջապես, Ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար: Մինչ այդ Գեորգին աշխատել է Վրաստանի «TBC Group»-ում և զարգացրել իր հմտություննները  այնպիսի  ոլորտներում, ինչպիսիք են վաճառքը, մարքեթինգը, վարկավորումը և հաճախորդների սպասարկումը:

7 տարի շարունակ Գեորգին աշխատել է Պրոկրեդիտ բանկում` Վրաստանում և Ուկրաինայում` զբաղեցնելով մասնաճյուղի կառավարչի և գլխավոր տարածաշրջանային ղեկավարի պաշտոնները համապատասխանաբար:

Գորգին տնտեսագիտության ոլորտում իր մագիստրոսի կոչումը ստացել է Իվան Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում: 2008 թվականին նա ավարտել է նաև Փենսիլվանիայի համալսարանի Ամերիկյան բանկիրների ասոցիացիայի Ստոնիեր ավարտական դպրոցը: 2014 թվականին Գեորգին ստացել է MBA կոչում Հերիոթ Ուոթ համալսարանի Էդինբուրգի բիզնես դպրոցում:

Գեորգին ամուսնացած է և ունի որդի:

Հարց ու պատասխան

Ինչպե՞ս եք հարստացնում ձեր կյանքը:
Սիրում եմ հոգ տանել ինձ շրջապատող մարդկանց մասին, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն դրական փոփոխություններին: Աշխատել և ստեղծել նորը ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Շրջապատված լինել ընտանիքիս անդամներով, ընկերներով և հասարակ մարդկանցով:
Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր օրն անցկացնելու պատմական որևէ անձի հետ, ո՞ւմ կընտրեիք և ինչո՞ւ:
Ես միանշանակ կընտրեի Ուինսթոն Չերչիլին: Չերչիլի անհատականությունն ինձ համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել այն ժամանակից ի վեր, երբ ես կարդացի իր ինքնակենսագրականը` լի խաղաղությանն ուղղված խորիմաստ մտքերով: ես համոզված եմ, որ նա ծնվել էր մնալու պատմության մեջ որպես հերոս, ով կարողացավ առաջնորդել բրիտանացիներին հաղթելու նացիստների կործանարար ուժերին: Ես այնքան կցանկանայի ավելի լավ ուսումնասիրել ղեկավարման իր ոճը:
Ինչպե՞ս եք սիրում ժամանակ անցկացնել:
Ես սիրում եմ խաղալ և դիտել ֆուտբոլ, լինել ընտանիքիս անդամներով շրջապատված, խաղալ տղայիս հետ և հոգ տանել նրա մասին:. Սիրում եմ լիցքաթափվել բնության գրկում, լուսանկարել և իմ սիրելի երաժշտությունը լսել: Սիրում եմ լինել ընկերներիս շրջապատում և բարձրակարգ գինի խմել:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-09-09