Հրաչյա Թոխմախյան

Գլխավոր տնօրեն

Hrach
“Ամենակարճ պատասխանը «գործն անելն է»:”
Էռնեստ Հեմինգուեյ

Հրաչյա Թոխմախյանը ծնվել է 1973թ. մարտի 20-ին: 2007 թվականից որպես ՖԻՆՔԱ-ի ֆինանսական տնօրեն աշխատելուց և կազմակերպության զարգացման համար ամուր հիմք կառուցելուց հետո` 2013 թվականի դեկտեմբերին, Հրաչյան նշանակվեց ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն` առաջնորդելու ընկերությունը այս նոր` պատասխանատու դերում:

Հրաչյա Թոխմախյանն ունի հարուստ փորձ բանկային և ֆինանսական ոլորտներում: Մինչ ՖԻՆՔԱ-ին միանալը աշխատել է Ինեկոբանկում որպես ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար: Ավելի վաղ հաջողությամբ զբաղեցրել է  Գրանթ Թորնթոն Ամիօ-ում խմբի ղեկավարի պաշտոնը: Հրաչյան հարուստ փորձ է ձեռք բերել ԱրմենՏելում` աշխատելով որպես ֆինանսական վերլուծաբան, ՀՀ ԿԲ-ում` որպես հաշվապահական վարչությունում մասնագետ, ինչպես նաև Հարկային պետական տեսչությունում`որպես պետական տեսուչ:

Հրաչյան ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի հաշվապահության և տնտեսական գործունեության վերլուծության ֆակուլտետը: 2002-2005թ. ժամանակահատվածում ստացել է Էյ-Սի-Սի-Էյ–ի (ACCA, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) որակավորում` 2006թ-ից հանդիսանալով ACCA-ի լիիրավ անդամ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից Հրաչյան ստացել է նաև «Բանկի վարչության անդամի, գործադիր տնօրենի պաշտոնում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության» և «Բանկի ներքին աուդիտի ղեկավարի, ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության» վկայականներ:

Հարց ու պատասխան

Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ոգեշնչում:
Ինձ ոգեշնչում են հասուն, խորը, կրթված և հաճելի մարդիկ, ովքեր փորձում են աշխարհն ավելի բարի և գեղեցիկ դարձնել: Էներգիայով և խանդավառությամբ լի այս մարդկանց հետ յուրաքանչյուր շփում այնքան ոգևորիչ է ինձ համար:
Ո՞վ կամ ի՞նչը ոգեշնչեց ձեզ ընտրելու ձեր կյանքի ուղին:
Այն մարդը, ով ինձ ոգեշնչեց ընտրելու իմ կյանքի ուղին, հայրս է` բանասիրական գիտությունների դոկտոր և Գիտությունների ակադեմիայի անդամ: Նա իր կյանքի ընթացքում կարևորել է մարդու ներաշխարհի հարստությունը, այլ ոչ թե կյանքի նյութական կողմերը: Նրա համար գլխավորը փոխադարձ հարգանքն է, այդ պատճառով էլ միայն դրական հիշողություններ է թողնում իրենից հետո: Միայն այն փաստը, որ ես իր ազգանունն եմ կրում, ինձ շատ է օգնել հասնելու նրան ինչին հասել եմ և մշտապես վայելելու շրջապատիս հարգանքը:
Կա՞ն արդյոք իմաստության խոսքեր, որով փորձում եք առաջնորդվել կյանքում:
«Մենք գոյատևում ենք նրանով ինչ ստանում ենք, բայց ապրում նրանով` ինչ տալիս ենք»: Հենց այն ժամանակ, երբ հանդիպեցի Ուինսթոն Չերչիլի այս խոսքերին, հասկացա որ սա այն բանաձևն է, որին ես միշտ հավատացել եմ: Ես նույնպես փորձում եմ շրջապատիս հնարավորինս շատ բան փոխանցել և կյանքից վերցնել առավելագույնը:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-07-13