Մեր մասին

15 տարի առաջ էր, երբ «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրեց ՖԻՆՔԱ-ն Հայաստանում` նպատակ ունենալով ֆինանսական ծառայություններ մատուցել ամենացածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան ստեղծել նոր աշխատատեղեր, ձևավորել հիմնական միջոցներ և բարելավել իրենց կենսամակարդակը:

Սկիզբը լի էր դժվարություններով. տնտեսական ճգնաժամ` Սովետական միության փլուզման հետևանքով, վարկավորման լիովին նոր մոտեցում, ընդամենը մեկ գրասենյակ Երևան քաղաքում և շատ փոքր աշխատակազմ: Սակայն նման դժվարությունները ոչ միայն չընկճեցին ՖԻՆՔԱ-ի թիմին, այլև ավելի համախմբեցին նրանց ընդհանուր նպատակի իրագործման շուրջ:

Թիմի եռանդն ու ջանքերն անարդյունք չմնացին: Կարճ ժամանակահատվածում ՖԻՆՔԱ-ն դարձավ Հայաստանի Հանրապետության առաջատար վարկային կազմակերպություններից մեկը` իր լուրջ ներդրումն ունենալով ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման գործում: Տարիների ընթացքում ՖԻՆՔԱ-ն զգալիորեն ընդլայնեց իր հաճախորդների շրջանակը, ներմուծեց նոր վարկատեսակներ, որոնք բավարարում են   ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ձեռնարկատերերի ֆինանսական կարիքները;

2012 թվականին մեր անձնակազմի պատասխանատու, վստահելի և նվիրված աշխատանքի շնորհիվ ՖԻՆՔԱ-ն հատեց 50,000 հաճախորդի շեմը: Իսկ 2014թ-ի վերջին ՖԻՆՔԱ-ի երբեմնի փոքր գրասենյակը վերածվեց Հայաստանի բոլոր մարզերում տեղակայված մոտ 40 մասնաճյուղերից կազմված ցանցի: Այս ընդլայնման շնորհիվ նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները հնարավորություն ստացան օգտվելու ֆինանսական ծառայություններից:

ՖԻՆՔԱ-ի գործունեությունը բարձր գնահատվեց հաճախորդների կողմից: 2013-2016 թթ. Գելլափ ինթերնեյշնլի կողմից իրականացված հարցումների արդյունքում ՖԻՆՔԱ-ն ճանաչվեց Հայաստանի լավագույն վարկային կազմակերպություն: Առաջին ճանաչումը համընկավ Հայաստանում ՖԻՆՔԱ-ի 15-ամյակին` դառնալով տարիների անմնացորդ աշխատանքի լավագույն նվաճումը:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-01-27