Առաքելությունը և տեսլականը

Հանդիսանալով ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլի դուստր կազմակերպություն` մենք հետևում ենք ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլի առաքելությանը և տեսլականին, կիրառում ենք նույն աշխատանքային մոտեցումները:

Առաքելությունը

ՖԻՆՔԱ-ի առաքելությունն է հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը` օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ, նոր աշխատատեղեր և բարելավել իրենց ապրելակերպը:

Տեսլականը

ՖԻՆՔԱ-ի տեսլականն է ստեղծել սոցիալական ուղղվածությամբ կայուն և հզոր մասնաճյուղերի համաշխարհային ցանց, որը կոչված է բարելավելու կյանքն աշխարհում:

Կազմակերպությունը

Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արեւելքի, Հարավային Ամերիկայի ավելի քան 23 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում գրեթե 1.8 մլն հաճախորդի: Հաճախորդների քանակով ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը առաջատար դիրք է գրավում աշխարհի տարբեր երկրներում գործող միկրոֆինանսական հաստատությունների շրջանում:

Մոտեցումը

Վարկավորման նպատակով ՖԻՆՔԱ դիմող հաճախորդներն արդեն իսկ միկրո ձեռնարկատերեր են: Նրանք ունեն բավարար փորձ հասկանալու, որ առանց հավելյալ շրջանառու կապիտալի գրեթե անհնարին է դառնալ կամ նույնիսկ մնալ շահութաբեր և ապահովել արդյունավետություն, ինչպես նաև բարելավել իրենց կյանքի որակը: Նրանք, ինչպես և ցանկացած ձեռնարկատեր, բիզնեսի ֆինանսավորման կարիք ունեն, սակայն միկրո վարկերի տեսքով: Եվ իրոք, փոքր բիզնեսների համար ամենափոքր վարկն անգամ կարող է մեծ փոփոխությունների խթան հանդիսանալ: Մի քանի հարյուր դոլար մեծությամբ վարկը փոքր ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում վերավաճառքի նպատակով ձեռքբերվող ապրանքների դիմաց մանրածախ գնի փոխարեն մեծածախ գին վճարել, վճարումներ կատարել կանխիկով կամ ձեռք բերել առավել ժամանակակից և կարևոր սարքավորումներ` դրանով իսկ իրենց բիզնեսը դարձնելով առավել շահութաբեր և կայուն: Գնողունակության փոքր աճն անգամ կարող է անմիջական ազդեցություն ունենալ հաճախորդի արտադրողականության և եկամտաբերության վրա:

ՖԻՆՔԱ-ն աշխարհում փոքր ձեռնարկատերերին առաջարկում է բազմատեսակ ֆինանսական ծառայություններ`խնայողական հաշիվներ, խմբային և անհատական վարկեր, վարկառուների կյանքի ապահովագրություն, կարճաժամկետ հաշմանդամության և հոսպիտալացման ապահովագրություն, ինպես նաև դրամական փոխանցումներ: Այս  ծառայությունները հարմարեցված են յուրաքանչյուր երկրի հաճախորդների պահանջներին և մշակված են տվյալ երկիրը կարգավորող օրենքներին և մշակույթի առանձնահատկություններին համապատասխան: Տարբեր աշխարհամասերում տեղակայված ՖԻՆՔԱ-ի յուրաքանչյուր մասնաճյուղում աշխատում են գիտակ մասնագետներ, ովքեր հստակ պատկերացում ունեն տեղական շուկայի մասին: Հենց այս անհատական և հաճախորդին ուղղված մոտեցման շնորհիվ է, որ կարճ ժամանակահատվածում ՖԻՆՔԱ-ն կարողացավ ընդլայնել իր գործունեությունն աշխարհում: Հաճախորդների իրավունքների պաշտպանությունը և արդար մոտեցումը ՖԻՆՔԱ-ի գործունեության հիմնաքարերից են: Մեր բոլոր վարկային մասնագետները հետևում են ՖԻՆՔԱ-ի առաքելությանը և օգնում հաճախորդներին կառուցելու և զարգացնելու իրենց բիզնեսը` միաժամանակ փորձելով զերծ պահել նրանց ավելորդ ռիսկերից:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-07-20