Առաքելությունը

ՖԻՆՔԱ Հայաստանն անդամն է FINCA Impact Finance Network-ի՝ 21 միկրովարկավորման և ֆինանսական հաստատությունների խումբ, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն ընձեռում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին ներդրում կատարել իրենց ապագայում:

FINCA INTERNATIONAL–Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը` օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ, նոր աշխատատեղեր և բարելավել իրենց ապրելակերպը:

FINCA IMPACT FINANCE-Ի ՆՊԱՏԱԿԸ

Լինել ոչ ավանդական համայնքային բանկ, որը շահույթով և մեծ պատասխանատվությամբ մատուցում է նորարական և օգտակար ֆինանսական ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ցածր եկամուտ ունեցող անհատներին և համայնքներին ներդրում կատարել իրենց ապագայում:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Impact Finance–ը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արեւելքի, Հարավային Ամերիկայի 21 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում ավելի քան 1.6 մլն հաճախորդի: Հաճախորդների քանակով ՖԻՆՔԱ–ն առաջատար դիրք է գրավում աշխարհի տարբեր երկրներում գործող միկրոֆինանսական հաստատությունների շրջանում:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-06-16