Մեր ներդրողները

BlueOrchardը համագործակցում է մի շարք ներդրողների, միկրոֆինանսական կառույցների, ինչպես նաև վերջիններիս հաճախորդների հետ և նպաստում կայուն ֆինանսական համակարգի ձևավորմանը և զարգացմանը` այդպիսով նոր հնարավորություններ ստեղծելով աշխարհի ցածր եկամուտ ունեցող բնակիչների համար: 2001 թվականի հիմնադրումից առ այսօր BlueOrchard-ն իր կողմից կառավարվող հիմնադրամների միջոցով մոտավորապես 2 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ավելի քան 260 միկրոֆինանսական հաստատությունների` համատեղ ուժերով օժանդակելով շուրջ 30 միլիոն հաճախորդի:

Developing World Markets-ը ակտիվների կառավարիչ է և ներդրումային բանկ, որը համաշխարհային տնտեսական և սոցիալական աճը խթանելու նպատակով սոցիալական ներդրումներ է կատարում: 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Developing World Markets-ի ներդրումների ծավալը կազմել է 765 միլիոն դոլար:

Symbiotics-ը ներդրումային ընկերություն է, որը մասնագիտացած է զարգացող, կայուն և ներառական ֆինանսավորման մեջ` տրամադրելով շուկայի հետազոտության, ներդրումային խորհրդատվության, ինչպես նաև ակտիվների կառավարման ծառայություններ: 2004 թվականից առ այսօր Symbiotics-ը, համագործակցելով 28-ից ավելի ներդրումային ֆոնդերի և մի շարք ներդրողների հետ, շուրջ 1.9 միլիարդ դոլարի ներդրում է կատարել աշխարհի 50 զարգացող երկրների ավելի քան 200 միկրոֆինանսական հաստատություններում:

responsAbility Investments AGն աշխարհի առաջատար անկախ ակտիվների կառավարիչներից մեկն է հանդիսանում, որը մասնագիտացած է զարգացող տնտեսությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական համակարգը, գյուղատնտեսությունը, էներգիան, առողջապահությունը և կրթությունը: responsAbility-ին հիմադրվել է 2003 թվականին և ներկայումս կառավարում է 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ակտիվներ, որոնք ներդրված են ավելի քան 80 երկրների շուրջ 470 ընկերություններում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) խթանում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Հարավային և Արևելյան Միջերկրածովյան երկրների անցումը շուկայական տնտեսության: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ծառայում է իր բոլոր բաժնետերերի շահերին, որն ընդգրկում է ավելի քան 65 երկրներ (ոչ միայն այն երկրները, որտեղ EBRD-ն ներդրում է կատարում), Եվրոպական միությունը և և Եվրոպական ներդրումային բանկը:

Oikocreditը համաշխարհային կոոպերատիվ է և սոցիալական ներդրող, որը ֆինանսավորում է միկրոֆինանսական կառույցներին,  առևրտային ընկերություններին, կոոպերատիվներին փոքր և միջին ձեռնարկություններին: Oikocredit-ը ֆինանսավորում է 63 երկրների իր 806 գործընկերներին: 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ ակտիվները կազմել են 801 միլիոն Եվրո:

Կամուրջ հանդիսանալով Արևմուտքի կապիտալի զարգացած շուկաների և զարգացող երկրների ֆինանսական շուկայի միջև` Triple Jump-ը ֆինանսական միջոցներն ավելի հասանելի է դարձնում ամենացածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին: Կապիտալ և խորհրդատվական ծառայություններ տրամարդրելով` Triple Jump-ը զարգացման բոլոր փուլերում աջակցում է ֆինանսական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ընդլայնմանը: Ունենալով ավելի քան 10 տարվա ֆոնդերի կառավարման փորձ` Triple Jump-ի հայտարարված և ներդրված կապիտալը 2013 թվականին համապատասխանաբար կազմել է 339 միլիոն Եվրո և 264 միլիոն Եվրո:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենամեծ հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: IFC-ն ներդրումային ֆինանսավորման, միջազգային ֆինանսական շուկաներում կապիտալի մոբիլիզացման և բիզնեսներին ու կառավարությանը խորհրդատվական ծառայությունների մատուցելու միջոցով նպաստում է զարգացող երկրներին կայուն աճին: 2012 ֆինանսական տարում IFC-ն շուրջ 20 միլիարդ ԱՄՆ դոլար մեծության ներդրում է կատարել` մասնավոր հատվածի միջոցով ստեղծելով նոր աշխատատեղեր, կատարելով նորարարություններ և աջակցելով աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը:

Deutsche Bank-ը ներկայացված է ավելի քան 70 երկրներում և ֆինանսական ծառայություններ է մատուցում Ամերիկայի գործակալություններին, ընկերություններին, կառավարություններին, ֆիզիկական անձանց և ընկերություններին: Հիմնադրված լինելով Ամերիկայում 19-րդ դարում` բանկն ԱՄՆ-ում սկսեց անկախ գործունեություն սկսեց ծավալել 1978 թվականին` բացելով իր առաջին մասնաճյուղը Նյու Յորք քաղաքում: 1997 թվականից առ այսօր բանկը միկրո հաստատություններին տրամադրել է շուրջ 1.67 միլիարդ ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB), որի գլխամասը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, միջազգային ֆինանսական կառույց է` ստեղծված Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: BSTDB-ն իր գործունեությունը սկսել է 1999 թվականին, և հաստատված կապիտալը կազմում է 3.45 միլիարդ Եվրո: Բանկը իր անդամ երկրների մասնավոր և պետական ընկերությունների ֆինանսավորման, երաշխիքների տրամադրման և կապիտալում մասնակցության միջոցով նպաստում է Սևծովյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-08-24