Հասարակական ներդրողներ

«ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ»-ի հասարակական ներդրողները

«ՖԻՆՔԱ» Ինթերնեյշնլը հիմադրեց ՖԻՆՔԱ մայքրոֆայնենս հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որպեսզի հասանելիություն ձեռք բերի այն կապիտալի նկատմամբ, որը թույլ կտա ընդլայնել  ներկա հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը և կարևոր ֆինանսական ծառայությունների միջոցով օգնել միլիոնավոր նոր հաճախորդների:

Բավականին խիստ են եղել ներդրողների ընտրության չափանիշները, քանի որ մենք համագործակցում ենք միայն այն ներդրողների հետ, ովքեր սատարում են մեր առաքելությունը, կիսում են մեր ֆինանսական արդյունքների և սոցիալական օգուտների մաքսիմալացման մոտեցումը և ՖԻՆՔԱ-ի հետ ունեն վարկավորման վաղեմի պատմություն:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFCն համաշխարհային զարգացման ամենամեծ հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Աշխատելով ավելի քան 100 երկրների մասնավոր ձեռնարկությունների հետ, մենք, օգտագործելով մեր կապիտալը, գիտելիքները և ազդեցությունը, օգնում ենք կրճատել ծայրահեղ աղքատությունը և հասնել համընդհանուր բարեկեցության:  2013թ. ֆինանսական տարում IFC-ի ներդրումները հասել են 25 միլիարդ ԱՄՆ դոլարի` մասնավոր հատվածի միջոցով ստեղծելով նոր աշխատատեղեր և աջակցելով աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը:


1948 թվականին որպես հանրային իրավունքի հաստատություն ստեղծված KfWBankengruppe-ի բաժնետոմնսերի 80 տոկոսն այժմ պատկանում է Գերմանիայի դաշնային հանրապետությանը, իսկ մնացած 20 տոկոսը` Դաշնային պետություններին: Ունենալով հաշվեկշռում ավելի քան 440 միլարդ Եվրո` KfW-ն աշխարհի առաջատար և փորձառու  բանկերից մեկն է հանդիսանում: Չունենալով մասնաճյուղերի ցանց և ավանդներ ներգրավելու հնարավորութուն` այն վերաֆինանսավորում է իր վարկավորման գործունեությունը բացառապես միջազգային կապիտալի շուկաներում: KfWEntwicklungsbank-ը KfWBankengruppe-ի մասն է կազմում և ընթացիկ հարցերի շուրջ նրա ռազմավարական խորհրդատուն է հանդիսանում: KfWEntwicklungsbank-ի առաջնային խնդիրներն են աղքատության կրճատումը, խաղաղություն ապահովումը, բնական ռեսուրսների պահպանությունը և գլոբալիզացիայի ձևավորումը: Գերմանիայի դաշնային կառավարության անունից նպաստում է բարեփոխումների իրականացմանը, ենթակառուցվածքների և ֆինանսական համակարգի զարգացմանը` նպատակ ունենալով ապահովել սոցիալապես և էկոլոգիապես կայուն տնտեսական աճ ավելի քան 110 երկրներում: Այն համաշխարհային ֆինանսավորող գործընկեր է, որը նաև իր սեփական միջոցների հաշվին ներդրումներ է կատարում զարգացման տարբեր ծրագրերում:


Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) Հոլանդական զարգացման բանկն է: FMO-ն աջակցում է զարգացող և նորաստեղծ շուկաներում մասնավոր հատվածի կայուն զարգացմանը` ներդրում կատարելով մի շարք ձեռնարկատերերի ծրագրերում: FMO-ն հավատում է, որ ուժեղ մասնավոր հատվածը հանդիսանում է տնտեսական և սոցիալական զարգացման հիմքը, որը ոգեշնչում է մարդկանց օգտագործելու իրենց կարողությունները և բարելավելու կյանքի որակը: FMO-ի գործունեության հիմքում ընկած են զարգացմանը մեծապես նպաստող 3 հիմնական ոլորտներ` ֆինանսական հաստատություններ, էներգիա և ագրոբիզնես, ջուր և սնունդ: Ունենալով 6,3 միլիոն Եվրո ներդրումային պորտֆել` FMO-ն ամբողջ Եվրոպայի ամենամեծ երկկողմանի մասնավոր հատվածի զարգացմամբ  զբաղվող բանկերից է:


responsAbility Social Investments AG-ն  ստեղծվել է 2003 թվականին և հանդիսանում է աշխարհի սոցիալական ներդրումներ կատարող առաջատար մասնավոր ակտիվների կառավարիչներից մեկը: Այն մասնագիտացած է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միկրոֆինանսավորումը, ՓՄՁ վարկավորումը, առևտուրը և անկախ ԶԼՄ-ները: Իր և “responsAbility Global Microfinance” հիմնադրամի պրոդուկտների միջոցով responsibility-ն զարգացող և նորաստեղծ շուկաների բնակիչներին հնարավորություն է տալիս օգտվելու  վերջիններիս զարգացմանը մեծապես նպաստող շուկաներից, տեղեկատվական և այլ  ծառայություններից: Այդպիսով մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողները կարող են խթանել սոցիալական վիճակի բարելավումը` միաժամանակ ապահովելով ֆինանսական արդյունքներ: Ներկայումս իր կառավարման տակ ունի 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար մեծության ակտիվներ, որոնք ուղղված են զարգացող տնտեսություններին:


TripleJump-ի առաքելությունն է նպաստել զարգացող շուկաների տնտեսության կայուն զարգացմանը` ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկություններում: Triple Jump-ն աջակցում է միկրոֆինանսական հաստատությունների ընդլայնմանը դրանց զարգացման բոլոր երեք փուլերում (նոր ձևավորվող, զարգացող և հասուն)` տրամադրելով անհրաժեշտ կապիտալ և խորհրդատվական ծառայություններ: Հիմնական նպատակը հանդիսանում է զարգացող շուկաներում սոցիալական արժեքի ստեղծումը` զուգորդելով այն հասարակության ձեռնարկատիրական ոգու ամրապնդմամբ: TripleJump-ի ուշադրության կենտրոնում գտնվում են այն միկրոֆինանսական կազմակերպությունները, որոնք պայքարում են աղքատության դեմ` օգնության ձեռք մեկնելով հասարակության ցածր եկամուտ ունեցող և  խոցելի խավին, մասնավորապես կանանց, հարգանք են ցուցաբերում հասարակության և շրջակա միջավայրի նկատմամբ և փորձում են հասնել առավելագույն արդյունավետության, ֆինանսական կայունության ու ներգրավել հնարավորինս շատ հաճախորդներ:


Triodos բանկը` աշխարհի առաջատար և կայուն զարգացող բանկերից մեկը, իր դուստր Triodos Investment Management-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Triodos Investment Management-ը աշխարհում առաջատար ներդրողներից է` ներդրումներ կատարելով ինչպես կայուն էներգիայի ենթակառուցվածքներում, այնպես էլ միկրոֆինանսական հաստատություններում: 1994 թվականից ի վեր Triodos Investment Management-ի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են 500 միլիոն Եվրո, որի շնորհիվ Triodos Investment Management-ը ոլորտի առաջատար ներդրողներից մեկն է դարձել: Ունենալով մասնագիտացած ֆոնդեր` այն ներկայումս ֆինանսավորում է (ինչպես պարտքի, այնպես էլ կապիտալի ֆինանսավորում) 44 երկրների 104 նոր ձևավորվող և արդեն զարգացած ֆինանական հաստատությունների: Triodos-ը բաժնեմաս ունի 21 ֆինանսական ընկերություններում և իր փորձառու աշխատողներին նշանակում է այդ հաստատությունների խորհրդի անդամ և ակտիվորեն մասնակցում նրանց կառավարմանը:


 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2014-12-04