Բիզնես Մոդելը

ՖԻՆՔԱ-ին բնորոշ է ֆինանսական ընդգրկվածության միասնական մոտեցումը, ինչի համար հիմք են հանդիսանում ընկերության բացառիկ կառուցվածքը և ռեսուրսների արդյունավետ կառավարման սկզբունքը, որոնք էլ իրենց հերթին հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու հնարավորություն են ստեղծում:

Այս մոտեցումն ունի հետևյալ բնորոշումները.

  • Ֆինանսական միջնորդություն` տեղական կարիքներին հարմարեցված վարկային, խնայողական և ապահովագրական ծառայությունների մատուցման միջոցով,
  • Հասարակական միջնորդություն` ֆինանսական գրագիտության դասընթացների և խմբային ու գյուղատնտեսական վարկային աջակցության ծրագրերի միջոցով,
  • Ձեռնարկատիրության զարգացում,
  • Սոցիալական ծառայության ազդեցության բարելավում` ՖԻՆՔԱ-ի լայն ցանցի միջոցով աջակցություն ցուցաբերելով կրթության, առողջության, սնուցման և ֆինանսական գրագիտության դասընթացների բնագավառներին:

ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք. ընկերությունը հանդիսանում է ՖԻՆՔԱ ցանցի 21 միկրոֆինանսական կառույցների (դուստր կազմակերպություններ) հիմնադիրը: 2010 թվականին ՖԻՆՔԱ-ն ներդրեց հոլդինգային ընկերության կառուցվածքը և հիմնադրեց ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ՍՊԸ-ն` նպատակ ունենալով հասանելի դարձնել սոցիալական պատասխանատվությամբ օժտված կապիտալը,  մեր ներկայությունն էլ ավելի ամրապնդել առկա շուկաներում և կայուն կերպով մուտք գործել նոր, ֆինանսական ծառայություններին քիչ հասանելիություն ունեցող շուկաներ: ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգը հիմնադրելիս  մեծ ուշադրություն է դարձվել ՖԻՆՔԱ-ի` աղքատության դեմ պայքարին ուղղված առաքելությունը պահպանելուն: Ներդրվել են մի շարք կառուցվածքային ձևաչափեր և կառավարման քաղաքականություններ` հնարավորություն ընձեռելով ՖԻՆՔԱ-ին հավտարիմ մնալ իր առաքելությանը և հաճախորդների թիրախային խմբին:

ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգը աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք չեն կարող ֆինանսավորվել դրամաշնորհների միջոցով և չեն կարող իրագործվել բնական աճի ճանապարհով: Նմանատիպ ծրագրերի օրինակ են հանդիսանում.

  • Միկրոֆինանսական դուստր ընկերությունների վերափոխումը արտոնագրված ֆինանսական կառույցների, որոնք հաճախորդներին կառաջարկեն վարկատեսակների և ծառայություների ավելի լայն շրջանակ, այդ թվում նաև խնայողական և ապահովագրական ծառայություններ,
  • Մուտք նոր շուկաներ (օրինակ. 2013թ.-ին` Պակիստան, 2014թ.-ին` Նիգերիա),
  • Գլոբալ տեղեկատվական ծառայության (բանկային-վճարային համակարգ, աղետների հաղթահարում/բիզնեսի շարունակականություն, անվտանգություն և տվյալների բազա) և մարդկային ռեսուրսների կառուցվածքի ստեղծում (դասընթացներ, հաճախորդների միօրինակ սպասարկում):

ՖԻՆՔԱ-ն համագործակցում է մի շարք առաջատար և սոցիալապես պատասխանատու ներդրողների հետ, ովքեր կիսում են ՖԻՆՔԱ–ի`աղքատության դեմ պայքարին ուղղված  առաքելությունը: Գործընկերների թվին են պատկանում Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ՔեյԷֆԴաբլյու բանկը (KfW Bankengruppe), Նիդերլանդական զարգացման բանկը (FMO), responsAbility գլոբալ միկրոֆինանսական հիմնադրամը,  ASN-Novib-ը (Triple Jump-ի կառավարմամբ) և Triodos ներդրումային կառավարիչը:  Ինչպես հատուկ սահմանված է ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգի հիմնադիր իրավական փաստաթղթերում, ՖԻՆՔԱ-ի ոչ մի աշխատակից կամ Խորհրդի անդամ իրավունք չունի ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգում ներդրում կատարել, մասնաբաժին ունենալ կամ ֆինանսական այլ շահ հետապնդել:

ՖԻՆՔԱ-ի բացառիկ բիզնես մոդելը համադրում է շահույթ չհետապնդող կազմակերպության` ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլի սիրտը և հոգին շահույթ հետապնդող ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության գործարար հմտության հետ`դարձնելով այն առավել ազդեցիկ և կարևոր ֆինանսական ծառայությունների միջոցով ձեռք մեկնելով միլիոնավոր մարդկանց:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-01-27