Պատասխանատու միկրովարկավորումը մեր գործունեության հիմնաքարն է:

Մեր կազմակերպության նպատակներն ու գործունեությունն ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը երկրի բոլոր մարզերում, որոնք Խորհրդային Միության փլուզումից ի վեր գոյատևման խնդրի առաջ էին կանգնել:

Մեր ընկերության աճը և հաջողությունները արդյունք են ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի և համառության:  Կազմակերպությունը հավատարիմ է մնում իր բարոյական նպատակներին, էթիկայի չափանիշներին` լինելով հրապարակային և սոցիալապես պատասխանատու:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ունի շատ ձևակերպումներ և դրսևորվում է տարբեր ձևերով: Կազմակերպություններն իրենց բիզնես գործունեության և հիմնական ռազմավարության մեջ ներառում են բարեգործություն, բնապահպանական, սոցիալական և մարդկային իրավունքների խնդիրներին արագ արձանգանքում` ցույց տալով իրենց հետաքրքրությունն ու մասնակցությունը շահագրգիռ կողմերին, որոնք նպատակ ունեն նվազեցնելու բացասական ազդեցությունը շրջապատի վրա:

Մեր կատարած բարեգործությունների զգալի մասը երեխաների հետ է կապված. մենք աշխատում ենք դպրոցների հետ` միասին տոնելով «Երեխաների պաշտպանության օրը» և «Կրթության և գիտության օրը»:

Ավելին, մենք հետևում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կանոններին. չենք մատուցում ֆինանսական ծառայութուններ կամ չենք տրամադրում վարկեր այն անձանց և կազմակերպություններին, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում հասարակության կամ բնության համար, այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը առնչվում է վնասակար նյութերի, զենքի, ծխախոտի, ապօրինի դեղագործություն, թունաքիմիկատների, օզոնային շերտին սպառնացող նյութերի հետ, և վտանգ են ներկայացնում այն կենդանների տեսակների կամ ապրանքների համար, որոնք տեղ են գտնում Առևտրային միջազգային կոմիտեի վտանգված տեսակներում:

Այս ռազմավարությունը ցույց է տալիս կազմակերպության կորպորատիվ բնույթը` թելադրելով նորմեր և նպաստելով հասարակության բարձր կենսագործունեությանը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը չի պատրաստվում միանգամայն լուծել բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են աշխարհում: Այնուամենայնիվ, ընկերությունները մեծ դեր ունեն սոցիալական պատասխանատվության հարցում` զբաղվելով վտանգի վերահսկմամբ և հաճախորդների բարոյականության բարձրացմամբ: Նրանք ունեն գերիշխող սոցիալական մի դեր, որն ավելին է, քան բիզնեսի ավանդական տնտեսական դերը:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-01-14