Ասիական Զարգացման Բանկը 6 միլիոն դոլար կտրամադրի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ–ին` գյուղական համայնքների ֆինանսավորումը խթանելու նպատակով


DSC_0160

2017 թ–ի նոյեմբերի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ասիական Զարգացման Բանկի և  ՖԻՆՔԱ ՈՒՎԿ–ի  միջև տեղի ունեցավ վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն, ըստ որի Ասիական Զարգացման Բանկը ՖԻՆՔԱ–ին կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ և 200.000 ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

DSC_0139Ասիական Զարգացման Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորումը գալիք տարիների ընթացքում կապահովի  ՖԻՆՔԱ ՈՒՎԿ–ին անհրաժեշտ դրամական միջոցներով, որոնք ՖԻՆՔԱ–ն կուղղի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և ֆերմերների եկամուտների մակարդակի և զբաղվածության բարձրացմանը՝ առաջարկելով իր հաճախորդներին վարկեր և´ դրամով, և´ ԱՄՆ դոլարով:

Նախաձեռնության հիմնական նպատակն է ֆինանսական ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնել միկրո և փոքր բիզնեսներին՝ նպաստելով դրանց զարգացմանը, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը և իր բարերար ազդեցությունը կունենա ընդհանուր տնտեսության վրա: ՖԻՆՔԱ-ն, ֆինանսավորելով  ցածր եկամտաբերություն ունեցող գործարարներին, իր մասնաճյուղերի լայն ցանցի շնորհիվ շեշտը կդնի հատկապես գյուղական համայնքներում գործունեություն ծավալած անհատներին ֆինանսական ծառայություններ մատուցելու կարևորագույն խնդրի վրա: Այսպիսով կներդրվի մի համակարգ, որը կնպաստի բնակիչների ֆինանսական ինտեգրմանը` անկախ նրանց գործունեության վայրից: Հատկանշական է, որ վարկի տրամադրման առաջնային նպատակը և ՖԻՆՔԱ առաքելությունը, որն է հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը՝ օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ, նոր աշխատատեղեր և բարելավել իրենց ապրելակերպը,  ներդաշնակորեն փոխլրացնում են միմյանց:DSC_0144

«Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը մեծապես կախված է մասնավոր հատվածի զարգացման դինամիկայից,  այսպիսով երկրի բարգավաճումը ապահովելու համար անհրաժեշտ է բիզնեսներին առաջարկել ֆինանսավորման ճիշտ լուծումներ, – նշում է Ասիական Զարգացման Բանկի Մասնավոր Հատվածի գործառնական վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմեն,- Ասիական Զարգացման Բանկը  հպարտ է աշխատել ՖԻՆՔԱի հետ և հասցնել ֆինանսական ծառայություններն այն տարածաշրջաններ, որտեղ ֆերմերային և տնային տնտեսությունները դեռևս ունեն դրանց հասանելիության խնդիրը»:

DSC_0147  «ՖԻՆՔԱն և Ասիական Զարգացման Բանկը համընդհանուր մոտեցում ունեն աղքատության դեմ պայքարի և բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցում: Այսպիսով համագործակցությունը Ասիական Զարգացման Բանկի հետ հատկապես լավ հնարավորություն է ՖԻՆՔԱի համար իրականացնելու ցածր եկամուտ ունեցող բիզնեսներին բարձրորակ ֆինանսական ծառայություններ մատուցելու իր ձգտումը: Ներգրավված դրամական միջոցների զգալի հատվածը կուղղվի  գյուղ վարկերի պորտֆելի ընդլայնմանը».– նշում է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Ասիական Զարգացման Բանկը նաև տեխնիկական աջակցություն կցուցաբերի ՖԻՆՔԱ-ին` օգնելով ներդնել վարկային սքորինգի նոր համակարգ և ստանալ ֆինանսական կազմակերպություններում հաճախորդների պաշտպանությանն ուղղված միջազգային “SMART” ծրագրի հավաստագիր:

DSC_0107 DSC_0110 DSC_0115 DSC_0124 DSC_0149 DSC_0156 DSC_0158 DSC_0160 DSC_0181 DSC_0190 DSC_0201 DSC_0217 DSC_0230 DSC_0240

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2018 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-11-15