Երեխաների Օրը ՖԻՆՔԱ–ում


18814490_1661600683870014_8478898941998867819_o

2017թ. hունիսի 1–ը՝ Երեխաների Օրը  ՖԻՆՔԱ–ում տեղի ունեցած ամենաուրախ տոներից մեկն էր: Բաց չթողնելով նրանց շնորհավորելու և համատեղ ուրախ օր անցկացնելու հնարավորությունը՝ ՖԻՆՔԱ–ն հանձն առավ իր աշխատողների սիրելի երեխաներին նվիրել մի շատ ուրախ ու հիշարժան օր: Ի վերջո, մենք մի մեծ, ջերմ և միասնական ընտանիք ենք, որտեղ մեր երեխաների երջանկության ճիչերը մեր իսկ երջանկության սերմերն են հանդիսանում:

ՖԻՆՔԱ բոլոր մասնաճյուղերը մասնակցեցին նախաձեռնությանը՝ հայտարարելով բաց դռների օր իրենց երեխաների համար, ովքեր եկան այցելելու իրենց ծնողների աշխատավայր, որպեսզի ծանոթանան վերջինիս հետ, մասնակցեն զվարճալի խաղերի, ընկերներ ձեռք բերեն և պարզապես լավ ժամանակ անցկացնեն: Երեխաների համար նախատեսված «Ֆինանսական Կրթության Գրքույկը»՝ մշակված և կազմված ՖԻՆՔԱ Հայաստանի կողմից, միջոցառման գլխավոր տարրն էր, քանզի երեխաները մեծ հեաքրքրությամբ կարդացին այն, գունավորեցին պատկերները և լուծեցին շատ հետաքրքիր տրամաբանական խնդիրներ՝ հրաշալի մանկական երաժշտության և ՖԻՆՔԱ աշխատողների ջերմ մթնոլորտի ներքո:

 Իսկ ծաղրածուների և մուլտֆիլմերի հերոսների անսպասելի մուտքով նրանք էլ ավելի երջանկացան: Երեխաները հաճույքով երգեցին և տարբեր խաղեր խաղացին անսպասելի հյուրերի հետ, ովքեր, իրենց հերթին, խոստովանեցին, որ նույնպես հրաշալի ժամանակ են անցկացրել նման պայծառ երեխաների հետ: Ինչպես նաև, բոլորն օգտվեցին ՖԻՆՔԱ–ի  կազմակերպած համեղ ու քաղցր հյուրասիրությունից:

Օրվա վերջում երեխաները նույնիսկ չէին ցանկանում հեռանալ ՖԻՆՔԱ–ից, ինչը վկայում է այն փաստի մասին, որ երեխաները հիանալի ժամանակ են անցկացրել, և այդպիսով, բաց դռների օրվա նպատակը հաջողությամբ իրագործված էր:

 
 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-06-16