Հայտարարություն ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման վերաբերյալ


Մայիսի 12-ին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը (FNCAB2) ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ցուցակման գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Շուկա ստեղծողի կարգավիճակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-05-15