«ՖԻՆՔԱ»-ի հաճախորդներն այսուհետ վարկերի մարումները կարող են կատարել Telcell վճարային համակարգի միջոցով


TelCELL  terminal

Հարգելի հաճախորդ,

Հետևելով իր հաճախորդամետ ռազմավարությանը` «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և ծառայություններով, որոնք ուղղված են սպասարկման որակի բարելավմանը և «ՖԻՆՔԱ»-ի հետ գործարքների պարզեցմանը:

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկերի բոլոր տեսակի ընթացիկ պարտավորությունների մարումներն այսուհետ կարող եք իրականացնել Telcell վճարային համակարգի միջոցով:

Վարկի մարումը փաստացի կկատարվի

  • նույն օրվա ընթացքում, եթե գործարքը կատարվել է աշխատանքային օրերի ընթացքում մինչև ժամը 24։00-ն,
  • հաջորդ աշխատանքային օրը, եթե գործարքը կատարվել է ոչ աշխատանքային օրերի ընթացքում։

Telcell տերմինալով վճարման ենթակա են թե′ ՀՀ դրամով, թե′ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերը: Ծառայությունը հասանելի է և′ Երևանում, և′ ՀՀ մարզերում:

 

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ

 
 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-10-03