ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՎԱՂ ՏԱՐԻՔԻՑ


IMAG0864

Հանրապետության 150 դպրոցների 2-4–րդ դասարանցիների համար այս տարվա սեպտեմբերի մեկը կհիշվի որպես ՖԻՆՔԱ–ի և ֆինանսական գիտելիքների օր:

Արդեն երկար տարիներ ՖԻՆՔԱ–ն տոնում է ուսումնական տարվա առաջին օրը՝ այցելելով տարբեր դպրոցներ և իրականացնելով «Անհոգ մանկություն» սոցիալական ծրագիրը: Այս տարի ևս մեր կազմակերպությունը հավատարիմ մնաց իր ավանդույթներին:  ՖԻՆՔԱ–ն երկար և մանրակրկիտ էր պատրաստվել այս օրվան՝ տպագրելով հատուկ կրթական գրքույկներ տարրական դպրոցի աշակերտների համար: Նախաձեռնության հիմնական նպատակը ֆինանսական կրթության ապահովումն է վաղ տարիքից: Որպեսզի երեխաները չձանձրանան ֆինանսական երբեմն խրթին թեմաները ուսումնասիրելիս, գրքում զետեղված նյութերը շարադրված են պարզ և մատչելի ոճով: Դեռ ավելին, ֆինանսական աշխարհը բացահայտելու ընթացքում նրանց ընկերակցում է հատուկ ստեղծված  ՖԻՆՔԱ Գիտունիկ կերպարը, որը տալիս է խորհուրդներ, առաջարկում հետաքրքրաշարժ խնդիրներ և օրինակներ, թե ինչպես ծախսել ճիշտ և խելամիտ:

Միայն սեպտեմբերի 1–ին ավելի քան 5000 նմանատիպ գրքույկներ բաժանվեցին ՖԻՆՔԱ աշխատակիցների կողմից հանրապետության շուրջ 150 դպրոցների աշակերտներին: Դեռ ավելին, նրանք նաև անցկացրեցին դասընթացներ ֆինանսական կրթության վերաբերյալ: Ինչպես միշտ ջերմ ընդունելության արժանացանք հատուկ նշանակության դպրոցներում, որտեղ մեզ սպասում էին և´ աշակերտները, և´ աշխատակիցները:

IMG-20170901-WA0016_1504271795815Այս նախաձեռնությունը արտացոլում է մեր նվիրվածությունը ՖԻՆՔԱ հիմնական արժեքներին, որոնք են՝ ջերմություն, վստահություն  և պատասխանատվություն: Չէ՞ որ, երիտասարդ սերնդի ֆինանսական գիտելիքներ փոխանցելով՝  մենք միաժամանակ նպաստում ենք ավելի պայծառ ապագայի կերտմանը՝ կրթելով ֆինանսապես գրագետ քաղաքացիներ, ովքեր իրենց աշխատանքով ապահովելու են մեր երկրի զարգացումը:

 «Անհոգ մանկություն» ծրագիրը ՖԻՆՔԱ սոցիալական պատասխանատվությանը ուղղված ռազմավարության դրսևորումն  է: ՖԻՆՔԱ հիմնական  նպատակը իր հաճախորդների կյանքի որակի բարձրացմանը նպաստելն է, ինչը, անշուշտ, իր դրական արդյուքն է ուենում հասակարակության բարեկեցության վրա, իսկ երեխաների կրթությունը այդ նպատակին հասնելու համար անկյունաքարային նշանակություն ունեն:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-11-01