ՖԻՆՔԱ–Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


20170926_151850Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության «Շիրակ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը Գյումրի քաղաքում: Այս մասնաճյուղը, արդեն իսկ, երկրորդն է Գյումրիում և գտնվում է Պարույր Սևակի 8/4 հասցեում:

ՖԻՆՔԱ–ն մատուցում է իր ֆինանսական ծառայությունները Շիրակի մարզում սկսած 2002 թվից: Գյումրիում առաջին մասնաճյուղի բացումից հետո ՖԻՆՔԱ ցանցը շարունակեց տարածվել շրջանում. նոր մասնաճյուղեր բացվեցին Արթիկում, Մարալիկում և Աշոցքում՝ դարձնելով ՖԻՆՔԱ ծառայությունները ավելի հասանելի բոլորի համար: Այս տարիների ընթացքում ՖԻՆՔԱ–ն բավականին տպավորիչ արդյունքներ է արձանագրել՝ 48 աշխատակիցներ, որոնք ամեն օր քրտնաջան աշխատում են, որպեսզի լավագույն լուծումները առաջարկեն 4300 տեղի հաճախորդներին, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 945 մլն ՀՀ դրամ:

Տրամադրելով բիզնես, գյուղատնտեսական և սպառողական վարկեր` ՖԻՆՔԱ-ն էականորեն նպաստել է փոքր և միջին բիզնեսի և հատկապես գյուղացիական տնտեսությունների զարգացմանը մարզում: Այդպիսով ստեղծվեց ուժեղ կապ և փոխադարձ վստահություն կազմակերպության և տեղի բնակիչների միջև, ինչը բերեց արդեն իսկ երկրորդ մասնաճյուղի բացմանը:

20170926_151915Նորաբաց «Շիրակ» մասնաճյուղը ունի 8 աշխատակից, ովքեր սպասարկում են 671 ակտիվ հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է 240 միլիոն դրամ: Դեռ ավելին, ՖԻՆՔԱ «Շիրակ» մասնաճյուղի աշխատակիցները կարող են կատարել իրենց աշխատանքը ցանցի ամենանորարարական մասնաճյուղում: Մասնաճյուղին անհրաժեշտ բոլոր սարքավորումները միմյանց հետ անլար են կապակցված: Տեխնոլոգիական նմանատիպ լուծումը ոչ միայն ավելի կոկիկ և ժամանակակից տեսք է տալիս մասնաճյուղին, այլ նաև հարմարավետ է օգտագործման և ընթացիկ սպասարկման առումով. ցանկացած սարքավորում կարելի է տեղափոխել առանց  մալուխների կամ կոնֆիգուրացիաների փոփոխության: «Շիրակ» մասնաճյուղը առաջինն է հայաստանյան ֆինանսական շուկայում, որը իրականցրել է անլար համակարգի ամբողջական ինտեգրում իր գործունեության ապահովման համար: Դեռ ավելին, այս համակարգը նաև ամենաապահովն է ՖԻՆՔԱ մասնաճյուղերի ցանցում:

Բայց ոչ միայն աշխատակիցները կարող են օգտվել անլար ինտերնետից. այն հասանելի է նաև բոլոր հաճախորդների համար:  Սա ՖԻՆՔԱ-ի ինտերնետը գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու սոցիալական ռազմավարության դրսևորումն է:

«Շիրակ» մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր ՖԻՆՔԱ–ի գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև ֆինանսական կառույցներից:

IMG_1888

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-10-24