ՖԻՆՔԱ–ն մեկնարկում է «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական արշավը


DSC_0693

ՖԻՆՔԱ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Microfinance Center–ի կողմից կազմակերպված «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական արշավին: MFC–ին միավորում է շուրջ 108 միկրոֆինանսավորման ոլորտում մասնագիտացված կազմակերպություն 35 երկրներում: MFC–ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել http://mfc.org.pl/

Արդեն իսկ չորրորդ անգամ MFC–ին սկսում է «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական ծրագիրը, որի հիմնական նպատակը վարկառուների զգոնության բարձրացումն է: Ծրագրի ողջ գաղափարախոսությունը հիմնված է 5 հարցերի վրա, որոնց պատասխանը գտնելուց հետո միայն վարկառուն պետք է կայացնի իր որոշումները: Դրանք են՝

  • Ի՞նչ գումարի չափով վարկ եմ ի վիճակի վերցնել,
  • Արդյոք գիտե՞մ՝ որքան եմ վճարելու,
  • Արդյո՞ք լիովին հասկանում եմ պայմանագիրը,
  • Ինչպե՞ս կառավարել պարտքը,
  • Ի՞նչ պետք է անել դժգոհություն ունենալու պարագայում:

Այս հարցերի միջոցով վարկառուն ավելի լավ պատկերացում կկազմի իր ֆինանսական վիճակի վերաբերյալ, կհասկանա արդյոք կարող է իրեն թույլ տալ տվյալ վարկը, ինչպես նաև հասկանում է արդյոք՝ ինչ և ինչու է ստորագրում, ինչպես նաև ինչ քայլեր է պետք ձեռնարկել դժգոհությունների կամ թյուրիմացությունների դեպքում: Նմանատիպ հարցերի նկատմամբ ուշադրությունը կօգնի վարկառուին խուսափել չափից շատ պարտավորություններ վերցնելուց և կնպաստի վարկառուի դրական փորձառությանը:

Որպես պատասխանատու ֆինանսավորում տրամադրող կազմակերպություն ՖԻՆՔԱ Հայաստանը ուրախ է այս տարի ևս մասնակցել արշավին:

Այս տարի արշավը ունի մեկ հավելյալ բաղադրիչ՝ Financial Health Check: Այս հարցաշարի միջոցով հաճախորդը կարող է գնահատել ֆինանսական իր ներկա վիճակի ուժեղ և թույլ կողմերը: Դեռ ավելին, այս թեստը ցույց է տալիս հաճախորդի կայունությունը անկանխատեսելի ծախսերի դեպքում: Թեստն ունի երեք բաժին՝ բուն հարցերը, գնահատումը և խորհուրդ:

Բուն հարցաշարը իր հերթին բաժանված է երեք մասի.

  • Առաջինը գնահատում է ֆինանսների ամենօրյա կառավարում,
  • Երկրորդը՝ տատանումների ժամանակ ֆինանսական կայունությունը,
  • Երրորդը վերաբերում է երկարաժամկետ նպատակներին:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը նշում է. «ՖԻՆՔԱ–ն՝ որպես պատասխանատու ֆինանսավորող, որդեգրել է հաճախորդների կարիքների բավարարմանն ուղղված ընդգրկուն մոտեցում՝ միևնույն ժամանակ պաշտպանելով նրանց ֆինանսական տարբեր ռիսկերից ներառյալ վարկային գերծանրաբեռնվածությունը: Հենց այստեղ է, որ «Գիտակցաբար վարկավորվեք» ծրագրի առաքելությունը համընկնում է ՖԻՆՔԱ–ի հաճախորդի պաշտպանության գաղափարախոսության հետ:  Արշավը առաջարկում է հստակ ուղեցույց, որին հետևելով պաշտպանվում են և´ հաճախորդները, և´ ֆինանսական կազմակերպությունը»:

Արշավի մասին ընդգրկուն տեղեկատվություն տրամադրելու նպատակով օգտագործվելու են տպագիր տարբեր նյութեր՝ բրոշյուրներ թռուցիներ: Դրանք կտրամադրվեն 6 մասնաճյուղերի հաճախորդներին, որոնց վրա դրված կլինի հիմնական շեշտը արշավի շրջանակներում՝ էջմիածին, Արտաշատ, Իջևան, Ճամբարակ, Աշտարակ և Թալին: Այս նյութերում զետեղված հույժ կարևոր տեղեկատվությունը շարադրված է թեթև և հասկանալի ոճով, ինչն էլ ավելի հաճելի կդարձնի դրանց ուսումնասիրումը: Մարքեթինգի բաժնի ղեկավար Եվա Գրիգորյանը այս կապակցությամբ նշում է. «Հաճախորդի դրական փորձառության ապահովումը ՖԻՆՔԱ–ի գերնպատակն է: «Գիտակցաբար վարկավորվեք» ծրագիրը տալիս է բացառիկ հնարավորություն մեր հիմնական արժեքները՝ ջերմությունը, վստահությունը և պատասխանատու ֆինանսավորումը, ևս մեկ անգամ հաճախորդին հասցնելու համար: Կրթելով և ուղղորդելով մեր հաճախորդին մենք ոչ միայն ցույց ենք տալիս մեր հոգատարությունը և վստահելիությունը, այլ նաև դիրքավորում ենք մեզ որպես առաջատար կազմակերպություն, որի հետ համագործակցելը փոխշահավետ է»:

«Գիտակցաբար վարկավորվեք» պաստառ

«Գիտակցաբար վարկավորվեք» թռուցիկ

«Գիտակցաբար վարկավորվեք» բրոշյուր

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-10-24