ՖԻՆՔԱ-ի կողմից տրամադրված վարկերի վայրկենական առցանց մարում Idram վճարային համակարգի միջոցով


Idram_new

Հետևելով իր հաճախորդամետ ռազմավարությանը` «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և ծառայություններով, որոնք ուղղված են սպասարկման որակի բարելավմանը և «ՖԻՆՔԱ»-ի հետ գործարքների պարզեցմանը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկերի բոլոր տեսակի ընթացիկ պարտավորությունների մարումներն այսուհետ հաշված վայրկյանների ընթացքում կարող եք կատարել Idram վճարային համակարգի միջոցով` թե′ տերմինալներով, և թե′ առցանց  ռեժիմով:

Idram վճարային համակարգով վճարման ենթակա են և′ ՀՀ դրամով, և′ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերը: Վճարումը ոչ աշխատանքային օրերին կատարելու դեպքում գումարը կփոխանցվի հաջորդ աշխատանքային օրը:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-10-03