Գիտելիքի օրը ՖԻՆՔԱ-ի հետ


Նոր ուսումնական տարին հաճելի անակնկալներով սկսվեց հանրապետության 2-4-րդ դասարանների ավելի քան 5000 աշակերտի համար: Հավատարիմ մնալով Գիտելիքի օրը նշելու իր ավանդույթին՝ ՖԻՆՔԱ-ն այս տարի ևս իրականացրեց «Անհոգ մանկություն» սոցիալական ծրագիրը:

Ինչպես և նախորդ տարի, ՖԻՆՔԱ-ի աշխատակիցներն այցելեցին ՀՀ մարզերի դպրոցներ և 2-4-րդ դասարանի աշակերտների համար անցկացրին ֆինանսական գրագիտության դասընթացներ: Հանդիպումների ընթացքում երեխաները ստացան ընկերության կողմից տպագրված հատուկ ուսուցողական գրքույկներ, որոնցում ներկայացված խնդիրները, գլուխկոտրուկները և խաղերը օգնում են երեխաներին զարգացնել տարրական մաթեմատիկական հմտությունները և սովորեցնում են՝ ինչպես ճիշտ տնօրինել օրվա գումարը, ինչպես ճիշտ գնումներ կատարել և խնայել:

ՖԻՆՔԱ-ի հիմնական նպատակը բնակչության կյանքի որակի բարձրացումն է և աղքատության հաղթահարումը: Այս հարցում կարևորագույն գործոն է կրթությունն ու, մասնավորապես, ֆինանսական գրագիտությունը: Հենց այս պատճառով ՖԻՆՔԱ-ն հետևողականորեն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված գրագետ սերնդի կերտմանը: Իսկ մեր նախաձեռնությունների լավագույն գնահատականը երեխաների ոգևորությունն է, նրանց ակտիվ մասնակցությունը քննարկումներին և դպրոցներից ստացված շնորհակալագրերը, որոնք վկայում են այն մասին, որ մեր ջանքերն իզուր չեն:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2018 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Last Modified 2018-09-24