Դեյն Սթիվեն ՄաքԳվայեր

ՖԻՆՔԱ Հայաստանի Խորհրդի անդամ

Դեյն Սթիվեն ՄաքԳվայերը

Դեյն Սթիվեն ՄաքԳվայերը ծնվել է 1948 թ. ապրիլի 6-ին: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Դեյն Սթիվեն ՄաքԳվայերը իր զգալի մասնակցությունն է ունեցել մասնագիտացված շուկաներում` ինչպես զարգացող, այնպես էլ նոր ձևավորվող: Նա հարուստ փորձ է ձեռք բերել` աշխատելով բանկային համակարգի ֆինանսական վերահսկողության, ինչպես նաև բանկային գործունեությունը կարգավորող օրենքներին համապատասխանության ապահովման ոլորտներում:  Մինչ 2010 թվականին ՖԻՆՔԱ-ին միանալը, Դեյն Սթիվենը զբաղեցրել է կենտրոնական բանկերի ղեկավարի պաշտոնը «ABN Amro» բանկում` ձեռք բերելով 12 տարվա փորձ որպես բանկի Միացյալ Թագավորության  գանձապահ և Լատինական Ամերիկայի տարածաշրջանային գանձապահ: Նա 6 տարի շարունակ զբաղեցրել է «Credit Lyonnais»-ի Միացյալ Թագավորության գանձապահի պաշտոնը: Ավելի վաղ Դեյն Սթիվենը մի տասնամյակ աշխատել է «Citibank» Էկվադորում, Վենեսուելայում, Լոնդոնում և Կոպենհագենում` զբաղեցնելով պաշտոններ տարբեր ոլորտներում` սկսած կորպորատիվ հաճախորդների կառավարումից մինչև ներդրումային բանկային ծառայություններ: Իսկ 1971-1973 թթ.-ին Դեյն Սթիվեն ՄաքԳվայերը որպես կամավոր աշխատել է Գվատեմալայում` US Peace Corps-ում:

Դեյն Սթիվենն ավարտել է Հարավային Կարոլինայի Չարլեստոնի Ցիտադելը` ստանալով տեխնիկական գիտությունների բակալավրի կոչում, իսկ միջազգային գիտությունների մագիստրոսի կոչումը ստացել է Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանում:

Հարց ու պատասխան

Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդներին:
Երբեք մի’ վախեցեք արտահայտել ձեր կարծիքը, միշտ բարձրաձայնե’ք այն, քանի որ ապագան վախկոտների համար չէ:
Ի՞նչն է ձեզ ստիպում ցանկանալ փոխել աշխարհը:
Եթե ես կարողանամ թեկուղ մի հոգու կյանքը բարելավել և հնարավորութուն տալ նրան իր համար շատ կարևոր նպատակ իրականացնելու, ես կզգամ, որ իմ փոքր նեդրումն եմ ունեցել աշխարհը դեպի լավ փոխելու հարցում: Պատկերացրեք` եթե ես հնարավորություն ունենայի բազմապատկելու իմ այդ ձեռքբերումը:
Ո՞վ կամ ի՞նչն է ոգեշնչում ձեզ:
Իմ մայրը, ով միայնակ կարողացել է 4 երեխա մեծացնել և մեզ անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար օրական 16 ժամ աշխատել,Քրիստնյա եղբայրները, ովքեր դպրոցի տարիներին սովորեցրին ինձ ջանք չխնայել ինչպես դպրոցում, այնպես էլ նույնիսկ խաղահրապարակում, և այն բոլոր ղեկավարները, ովքեր սովորեցրին ինձ դիմակայել մարտահրավերներին, ձգտել բարձունքների և յուրաքանչյուր հնարավորություն առավելագույնս օգտագործել:

 

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-09-08