Վաժա Մայսուրադզե

ՖԻՆՔԱ Հայաստանի Խորհրդի անդամ

Մամուկա Մայսուրադզե

Վաժա Մայսուրադզեն ծնվել է 1972թ. մայիսի 15-ին: Վաժան միկրոֆինանսավորման ոլորտում աշխատում է սկսած 1999 թվականից: Նա միացավ ՖԻՆՔԱ-ին 2009 թվականին: Վաժան ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Հոլդինգ Քամփնիում հանդիսացել է Եվրասիական Տարածաշրջանային վարկային ղեկավար` ավելի վաղ զբաղեցնելով ՖԻՆՔԱ Վրաստան բանկի գործառնական տնօրենի պաշտոնը: Մինչ այդ Վաժան աշխատել է Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոցում` որպես ավագ բանկային խորհրդատու և իրականացրել միկրոֆինանսավորման տարբեր ծրագրեր բազմաթիվ երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան և Թուրքիան: Վաժան զբաղեցրել է նաև Վրաստանի Tao բանկի գործառնական տնօրենի պաշտոնը, ինչպես նաև հանդիսացել կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն EFSE-ում`միկրոֆինանսական ներդրումային խոշոր հիմնադրամ: Վաժան սկսել է միկրոֆինանսավորման բնագավառում իր կարիերան Վրաստանի ProCredit բանկում` վարկային մասնագետից դառնալով մասաճյուղի ղեկավար:

Վաժան ստացել է իր մագիստրոսի կոչումը Թբիլիսիի պետական համալսարանի «Բիզնեսի կառավարում և կազմակերպում» ֆակուլտետում: Նա ավարտել է նաև Ամերիկյան բանկիրների ասոցիացիայի Ստոնիեր ավարտական դպրոցը:

Հարց ու պատասխան

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
Ամենից շատ սիրում եմ ճանապարհորդել, քանի որ դա ինձ իրոք երջանկացնում է, զարգացնում է միտքս, ընդլայնում աշխարհայացքս և, այդպիսով, օգնում իրականացնել երազանքներս: Ճանապարհորդելուց բացի սիրում եմ համտեսել զանազան գինիներ և տարբեր երկրների խոհանոցներ: Եվ,իհարկե, շատ եմ սիրում Փինք Ֆլոիդ լսել:
Եթե հնարավորություն ունենայիք օրը պատմության որևէ հերոսի հետ անցկացնելու, ու՞մ կընտրեիք և ինչու՞:
Ես կընտրեի Դալայ Լամային XIV: Շատ կցանկանայի նրա հետ անցկացրած ժամանակի ընթացքում սովորել, թե ինչպես կարելի է տեղի չտալ առօրյա անհանգստությանը, անապահովության զգացմանը, բարկությանը և հուսահատությանը: Սովորել` ինչպես կարող եմ ներքին հանգստության և երջանկության հասնել, չէ՞ որ կյանքում դրանք են կարևորագույն նպատակները:
Ո՞վ կամ ի՞նչն է ոգեշնչում ձեզ:
Ինձ ոգեշնչում են իմ ծնողները, ովքեր իրենց ամբողջ կյանքն իրենց երեխաներին են նվիրել և դեռ շարունակում են անել ամեն ինչ մեզ երջանիկ տեսնելու համար: Նրանք անհավանական աշխատանք են արել (հատկապես, եթե հաշվի առնենք վաղ 90-ականների դաժան տարիները) և իրենց զոհաբերել մեզ բարեկեցիկ ապագայով ապահովելու համար:
 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-08-24