Օլգա Տոմաշ

ՖԻՆՔԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Olga

Օլգա Տոմաշը ծնվել է  1975 թ. հունիսի 2–ին: Նա ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի բանկային գործի և աուդիտի ոլորտներում, այդ թվում՝ միջազգային աուդիտի կազմակերպություններում և միջազգային բանկերում: Օլգան 2013 թ.–ին միացավ ՖԻՆՔԱ–ին՝ որպես Եվրասիայի տարածաշրջանային Ներքին վերահսկողության ղեկավար և երկու տարի անց ստանձնեց Եվրասիայի Տարածաշրջանային բանկային ծառայությունների ղեկավարի պաշտոնը:
Նախքան ՖԻՆՔԱ ընդունվելը Օլգան ավելի քան 10 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բանկերում՝ նախ աշխատելով որպես Ներքին Աուդիտի բաժնի ղեկավար և ապա՝ գործադիր տնօրեն:
Որպես գործադիր տնօրեն՝ Օլգան պատասխանատու էր Բիզնեսի աջակցման և գործառնությունների, Ադմինիստրատիվ, Տեղեկատվական ծառայությունների, Ծրագրերի կառավարման, Ռիսկերի կառավարման և Մեթոդաբանության բաժինների համար: Նա նաև Աուդիտի հանձնաժողովի անդամ էր: Օլգան համարում է, որ իր հիմնական նվաճումները որպես ղեկավար ներքին վերահսկողության կուռ համակարգի և բանկում նոր ավտոմատացված բանկային համակարգի ներդնումը, Բիզնես գործընթացի բարելավման ծրագրերի խթանումն ու իրականացումը, հաճախորդի փորձառության բարելավմանն ուղղված ծրագրի մշակումը, ՏՏ կառավարումն ավելի բարձր մակարդակի հասցնելը, սակայն առավելապես՝ պրոֆեսիոնալներից կազմված ուժեղ թիմերի զարգացումն ու պահպանումն են:
Օլգան մի քանի տարի շարունակ դասավանդել է «Անձնակազմի կառավարում» Մակեդոնիայում գտնվող Արևելյան Եվրոպայի Պրոկրեդիտ ակադեմիայում, ինչպես նաև «Ռիսկերի կառավարում» և «Ներքին աուդիտ և վերահսկողություն» Կիևի Դելոյթ ակադեմիայում:
Օլգան ավարտել է Կիևի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանկերի հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը: 2004 թ.–ից նա Հավաստագրված երդվյալ հաշվապահների միության (ACCA) անդամ է:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-11-10