Արարատ Գյուլումյան

ՖԻՆՔԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

image

Արարատ Գյուլումյանը ծնվել է 1975 թ. օգոստոսի 10-ին: Նա 16 տարվա հարուստ փորձ ունի ֆինանսական և հաշվապահական հաշվառման ոլորտներում: Ներկայումս Արարատը զբաղեցնում է վերահսկողի օգնականի պաշտոնը «ԿՈՐԴԻԱՆՏ» ներդրումների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունում: Նա եղել է Աուդիտի բաժնի ղեկավար Ուկրաինայի «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ» աուդիտորական և գործարար-խորհրդատվական ընկերությունում, որը Ուկրաինայի Կիև քաղաքում  գտնվող «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»-ի անդամ է: 2009 թ. ի վեր, շուրջ 6 տարի,  Արարատը եղել է ՖԻՆՔԱ Ռուսաստանի Ֆինանսական տնօրենը: Ֆինանսական ոլորտում իր հարուստ փորձառության մեջ Արարատը մասնակցել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մի շարք բանկերի և ձեռնարկությունների աուդիտորական ստուգումներին: Արարատը բակալավրի աստիճան ստացել է Երևանի պետական ​​համալսարանում` Տնտեսագիտության և մաթեմատիկական մոդելավորման գծով: Նա ունի Բանկային և ֆինանսական տեխնոլոգիաների բարձրագույն մասնագիտական ​​կրթության դիպլոմ (D.E.S.S.) Փարիզի Պանթեոն-Սորբոնի համալսարանից: Արարատը Ամերիկյան բանկիրների ասոցիացիայի Ստոնիեր ավարտական դպրոցի շրջանավարտ է: 2010թ. մարտից ի վեր Արարատը ACCA-ի անդամ է, իսկ 2015թ. ապրիլից և 2016թ. հունվարից, համապատասխանաբար, CPA Բրիտանական Կոլումբիայի և CPA Քվեբեկի անդամ:

Հարց ու պատասխան 

Ի՞նչն է հարստացնում Ձեր կյանքը:

Երեխաներիս հետ ժամանակ անցկացնելը: Ես նրանցից սովորում եմ  ժպտալ, երջանկություն զգալ, սիրել և առանց պատճառի մանրուքների վրա ուրախանալ: Սիրում եմ նաև տարբեր ազգերի պատմությունների մասին գրքեր կարդալ, ճամփորդել, տարբեր մշակույթներ բացահայտել և հանդիպել կյանքի տարբեր փորձառությունների տեր մարդկանց, ումից միշտ կարելի է ինչ-որ բան սովորել:

Արդյո՞ք կա որևէ իմաստուն միտք, որով առաջնորդվում եք կյանքում:

Բազմաթիվ իմաստուն խորհուրդներ եմ կարդացել և լսել իմ ուսուցիչներից, ընկերներից, ծնողներից և գործընկերներից: Դրանցից շատերը օգնում են կյանքի տարբեր  իրավիճակներում: Սակայն Բրյուս Լիի խոսքերն են, որ ամենից հաճախ եմ հիշում:  Նա ասել է. «Մի′ աղոթեք հեշտ կյանքի համար, աղոթե′ք, որ ուժ ունենաք դիմակայելու դժվար կյանքին»: Մեր ամենօրյա կյանքում, որը լի է արագընթաց փոփոխություններով, անակնկալներով և մարտահրավերներով, այս խոսքերն իսկապես արժեքավոր են և օգնում են չթուլանալ, չվախենալ դժվար պահերից, այլ գործադրել բոլոր ջանքերն առաջ շարժվելու, մարտահրավերներն ընդունելու և դրանց դիմակայելու համար: Այդպիսի մտածելակերպով ավելի հեշտ է ապրել և աշխատել:

Ի՞նչ խորհրդով կկիսվեիք երիտասարդների հետ:

Երազեք այնպիսի բաների մասին, որոնք անհասանելի են թվում: Միշտ գնացե′ք ձեր երազանքների հետևից, քանի որ վերջում մեզ միշտ բաժին է ընկնում այն, ինչի մասին երազել ենք: Մի′ վախեցեք ձախողվելուց, փորձարկելուց, փորձելուց և ընկերացեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզնից ավելի խելացի և իմաստուն են, քանի որ սովորելն է, որ կլցնի և կհարստացնի ձեր կյանքը` ձևավորելով ձեզ` որպես ավելի ուժեղ անձնավորության:

 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2017-11-14