Դեկտեմբերի 27-ին ՖԻՆՔԱ-ի մեծ ընտանիքը միավորվեց Կովկաս ռեստորանային համալիրում` հրաժեշտ տալու 2014 թվականին և միասին դիմավորելու 2015 թվականը:

Երեկոն սկսվեց ՖԻՆՔԱ Հայաստանի Գլխավոր տնօրեն Պարոն Հրաչյա Թոխմախյանի խոսքով. «ՖԻՆՔԱ Հայաստանի համար այս տարին հագեցած էր հիշարժան պահերով: Մեր նվիրված թիմի միասնական ջանքերի և համախմբվածության շնորհիվ հաջողությամբ ամփոփեցինք այս տարին: Ես համոզված եմ, որ 2015 թվականը կլինի էլ ավելի հաջողակ տարի»:

Այս խոսքերից հետո Կովկաս ռեստորանային համալիրի սրահում հնչեց ՖԻՆՔԱ Հայաստանի հիմնը, որին ձայնակցում էին մեր բոլոր աշխատակիցները: Եվ սկսվեց աննախադեպ շոու ծրագիր` կազմված տարբեր երկրների ազգային պարերից, հումորային համարներից, երաժշտական կենդանի կատարումներից: Եվ սա դեռ սկիզբն էր:

ՖԻՆՔԱ-ի աշխատակիցներն այս երեկոն էլ ավելի պայծառ դարձրեցին իրենց կողմից բեմադրված համարներով: Մի խումբ տաղանդավոր աշխատակիցներ կատարեցին հայկական ազգային պարեր` փոխանցելով հայկական ավանդույթները և մշակութային հարուստ ժառանգությունը: Մեկ այլ աշխատակից հուզեց բոլորի սրտերն իր գեղեցիկ երգով:

Անակնկալները շարունակվեցին. բոլորի համար անսպասելի պահին ներս մտավ Ձմեռ պապը, շնորհավորեց ներկաներին` մաղթելով ուրախ և երջանիկ տարի:

Երեկոյի ավարտին ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրենն ու Ֆինանսական տնօրենը կտրեցին տոնական տորթը, որից հետո լսվեցին գինու գավաթների զրնգոցը և 2015 թվականին նվիրված բարեմաղթանքները:

Այս երեկով լի էր անակնկալներով, տպավորիչ պահերով և անսահման ուրախությամբ:

Բարի գալուստ, 2015 թվական: