Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարտի 13-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (FNCAB1) ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում և ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ցուցակման գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին շնորհվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Շուկա ստեղծողի կարգավիճակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ -ը կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն: