Հարգելի հաճախորդ,

2015 թվականի սեպտեմբերի 25-ից սկսած` «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ից մինչև 350 000 ՀՀ դրամ կամ 750 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ ստացող բոլոր հաճախորդները կօգտվեն պարտքի անվճար ապահովագրության ծառայությունից: Այսպիսով, դժբախտ պատահարների արդյունքում հաճախորդի մահվան դեպքում նրա պարտքը չի փոխանցվի իր ընտանիքի անդամներին, այլ կփոխհատուցվի ապահովագրական ընկերության կողմից:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2015թ. սեպտեմբերի 25-ը կնքված վարկային պայմանագրերի համար նշված ծառայությունը կշարունակի գործել նախկին պայմաններով:

Հարգանքով`

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ