Մայրության և գեղեցկության տոնի նախաշեմին այցելելով ՖԻՆՔԱ իրենց գործարքներն իրականացնելու համար` ՖԻՆՔԱ-ի կին հաճախորդները չէին պատկերացնում, թե ինչ անակնկալ էր իրենց սպասվում: ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում աշխատակիցները կին հաճախորդներին նվիրում էին շոկոլադե սալիկներ ու շնորհավորական բացիկներ` ավելի պայծառ ու տոնական դարձնելով գարնանային այս օրը: Այս տարի ՖԻՆՔԱ-ն հատուկ եռանդով և ջերմությամբ էր պատրաստվել այս գեղեցիկ տոնին. անգամ շոկոլադե սալիկներն ու բացիկներն էին խորհրդանշում ՖԻՆՔԱ-ն, քանի որ ձևավորված էին ՖԻՆՔԱ-ի լոգոյով և գույներով:

Ժպիտներ, շնորհավորանքներ, ջերմ զգացողություններ, հաճելի հուզմունք… Այսպիսի տրամադրություն էր տիրում ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում: Կին հաճախորդները դուրս էին գալիս մասնաճյուղերից տոնական բարձր տրամադրությամբ` շնորհակալություն հայտնելով ՖԻՆՔԱ-ին մշտապես իրենց կողքին լինելու և իրենց բազում անմոռանալի պահեր պարգևելու համար:

«Կանանց դերն անփոխարինելի է: Մեր աշխատակազմի 50%-ը կանայք են, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ՖԻՆՔԱ-ի զարգացման գործում, իսկ մեր կին հաճախորդների թիվը հասնում է 20.000-ի: Կանայք ինչպես հասարակական, այնպես էլ տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժ են, ուստի կանանց օժանդակելը, նրանց աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն ընձեռելը մեր առաջնային նպատակներից է», նշեց ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը: