Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման (FASA) ծրագրի շրջանակներում մշակված և ներդրված «Բերրի» վարկատեսակը համագործակցության հերթական հնարավորությունը ստեղծեց ՖԻՆՔԱ-ի համար: Ս/թ. օգոստոսի 18-ին ՖԻՆՔԱ-ն պայմանագիր կնքեց գյուղատնտեսական միջոցներ առաջարկող «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հետ:

«Հրաշք Այգի» ՍՊԸ-ն գյուղատնտեսության սպասարկման ընկերություն է, որն առաջարկում է ֆերմերային տնտեսություններին և անհատ ֆերմերներին բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, սերմերի, գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների մեծ ընտրանի: «Հրաշք Այգի»-ն մեծ ուշադրություն է հատկացնում հատկապես գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը։ Ընկերության հասցեն և կոնտակտային տվյալները կարող եք գտնել այստեղ:

Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անհատները, ում անհրաժեշտ են գյուղատնտեսական միջոցներ, այսուհետ կարող են ՖԻՆՔԱ-ի «Բերրի» վարկի միջոցով օգտվել «Հրաշք Այգի» ընկերության ծառայություններից: Վարկի տրամադրման մոդելը հետևյալն է` հաճախորդը անհրաժեշտ գյուղատնտեսական միջոցների ցանկը ներկայացնում է մատակարար ընկերություն, իսկ ՖԻՆՔԱ-ն ձեռք բերվող գյուղատնտեսական ապրանքների արժեքի չափով վարկն անմիջապես փոխանցում է այդ ընկերության հաշվեհամարին: Այսինքն` տվյալ պարագայում ՖԻՆՔԱ-ն վարկի գումարը հաճախորդին առձեռն չի տրամադրում:

Հիշեցնենք, որ «Բերրի» վարկատեսակի շրջանակում ՖԻՆՔԱ-ն համագործակցում է նաև հետևյալ ընկերությունների հետ`

«ԱՐՏԱԳՐՈ» ՍՊԸ «Մեծ Պարտեզ» խանութ
Հասցե` ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23փ., 70Ա
Էլ. հասցե` http://www.artagro.am/

«Թրաու Նութրիշն» ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության խանութ–սրահ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող., 9շ.
Էլ. հասցե` http://www.trouwnutrition.ru/

«ՌԷՄ Ագրո Թրեյդինգ» ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ 1փ., 1/4

«ՕՌՎԱԿՈ» ՓԲԸ
Հեռ. `+374 94 64 40 85
+374 94 64 40 35
Էլ. հասցե` http://orwaco.am/