Հարգելի’ հաճախորդ,

Ս.թ. հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Վարկ գյուղ» (միայն խմբային) և «Վարկ խումբ» վարկատեսակները: Սույն որոշման հիմք է հանդիսացել վերջին տարիների ընթացքում նշված վարկատեսակների նկատմամբ պահանջարկի նվազման միտումները: Փոխարենը Կազմակերպությունն իր հաճախորդներին առաջարկում է անհատական բիզնես և գյուղատնտեսական վարկեր, որոնք, համաձայն հաճախորդների շրջանում կատարված հարցումների արդյունքների, ավելի նախընտրելի են հաճախորդների համար:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կազմակերպության ինտերնետային կայք` www.FINCA.am, զանգահարել 85 75 կարճ համարին, կամ այցելել ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղ:

Նշում. Խմբային վարկատեսակների ակտիվ հաճախորդների փոխհարաբերությունները կազմակերպության հետ կշարունակվեն կանոնակարգվել կնքված վարկային պայմանագրերով, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գործող, ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Տնօրինություն