Երեխաները մշտապես ՖԻՆՔԱ-ի ուշադրության կենտրոնում են, քանի որ երեխաներն են մեր երկրի ապագան: Արդեն 5 տարի է, ինչ ՖԻՆՔԱ-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում իրականացնում է իր «Անհոգ մանկություն» նախագիծը և բազմաթիվ գեղեցիկ անակնկալների միջոցով փորձում գունավորել Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մանկությունը:

Այս անգամ ՖԻՆՔԱ-ի ուշադրության կենտրոնում էին իր աշխատակիցների երեխաները, ովքեր հունիսի 1-ը նշեցին հենց ՖԻՆՔԱ-ում: Այստեղ ամեն ինչ արդեն պատրաստ էր երեխաներին հյուրընկալելու և այս օրը նրանց համար իսկական տոն դարձնելու համար: Հունիսի 1-ին ընդառաջ` ՖԻՆՔԱ-ն կազմակերպել էր «ՖԻՆՔԱ-ն մանուկների աչքերով» ներքին արշավը, որի շրջանակում անցկացված «Իմ պատկերացմամբ մայրիկիս/հայրիկիս աշխատավայրը` ՖԻՆՔԱ-ն» թեմայով նկարչական մրցույթի ընթացքում երեխաները պետք է պատկերեին ՖԻՆՔԱ-ն այնպես, ինչպես իրենք էին պատկերացնում:

Երեխաների երևակայությունն անսահման էր. բոլորն էլ այնքան մեծ եռանդով և ոգևորությամբ էին նկարում` համոզված լինելով, որ մրցույթի հաղթող հենց իրենք են ճանաչվելու: Մրցույթի ավարտին երեխաներն արդեն բազմաթիվ ընկերներ էին ձեռք բերել ՖԻՆՔԱ-ում, որոնց հետ կիսվում էին իրենց տպավորություններով, իսկ ծնողներին խնդրում էին ավելի հաճախ իրենց տանել ՖԻՆՔԱ:

Մրցույթի հաղթողը կհայտարարվի շատ շուտով: