Հոկտեմբերի 21-ին Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևանի «Ձմեռային այգի» սրահում ՖԻՆՔԱ-ն տոնում էր Հայաստանում իր հիմնադրման 15-ամյակը: Սրահը լի էր հյուրերով ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բազմաթիվ բանկերից և վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլից: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ղեկավարներ ՖԻՆՔԱ-ի մի շարք գործընկեր կազմակերպություններից, ինչպիսիք են IFC-ն, EBRD-ն և այլն:

Իր խոսքում ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը շեշտեց, որ 15 տարիների ընթացքում ՖԻՆՔԱ-ի լավագույն նվաճումը եղել է հաճախորդների տված բարձր գնահատականը և նրանց մեծ վստահությունը կազմակերպության հանդեպ:

Խոսքով հանդես եկան նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ինչպես նաև ՖԻՆՔԱ Հայաստանի Խորհրդի նախագահ և ՖԻՆՔԱ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը:

Ապագայում ևս ՖԻՆՔԱ-ն կանի առավելագույնը պահպանելու իր նվաճումները և բազմապատկելու դրանք` ապահովելով վարկավորման էլ ավելի հարմարավետ պայմաններ իր հաճախորդների համար: