Կարեն Կանդազյանը միացավ ՖԻՆՔԱ « Մեղրի» մասնաճյուղին 2004 թվին որպես Կրտսեր վարկային մասնագետ: Տաղանդներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռելը ՖԻՆՔԱ–ի առանձնահատկություններից մեկն է: Այսպիսով Կարենն էլ իր աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ ստանձնեց մասնաճյուղի ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Հենց կազմակերպության ներքին մշակույթն է ենթադրում աշխատակիցների կողմից ազնվության, նվիրվածության և համագործակցելու պատրաստակամության ամենաբարձր չափանիշների պահպանումը: Իսկ Կարենի՝ ՖԻՆՔԱ բրենդին համապատասխան և օրինակելի գործելաոճը, ոչ միայն ոգեշնչման աղբյուր հանդիսացավ իր գործընկերների այլ նաև հաճախորդների համար, ում նա փորձում էր աջակցել ամեն կերպ՝ հաճախորդին բերքահավաքի ժամանակ օգնելուց մինչև կարիքի մեջ գտնվող գործընկերոջն աջակցելու նպատակով հանգանակություն կազմակերպելը:

Կարենի ջանքերն իրհարկե գնահատվեցի կազմակերպության կողմից, և ամանորյա միջոցառման ընթացքում նա արժանացավ ՖԻՆՔԱ Հայաստան «Աստղ» տիտղոսին:

Կարենն ընդունեց այս տիտղոսը պատասխանատվության խորը զգացումով: Բայց այսքանով չավարտվեցին անակնկալները: Գլխամասային գրասենյակ հերթական աշխատանքային այցի ընթացքում, Կարենին հրավիրեցին մասնակցելու կազմակերպության Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանի հետ հեռախոսազանգին մասնակցելու, ով ի դեպ, այդ պահին գտնվում էր Տանզանիայում անցկացվող Ղեկավարների գլոբալ ժողովին: Հենց իր խոսքի մեջ պարոն Թոխմախյանը հայտնեց, որ Կարեն Կանդազյանը ճանաչվել է ՖԻՆՔԱ Գլոբալ Աստղ, ինչը նրանց հնարավորություն կտա մեկնել ՖԻՆՔԱ–ի Վաշինգտոնում գտնվող Գլխամասային գրասենյակ: