2017թ. hունիսի 1–ը՝ Երեխաների Օրը ՖԻՆՔԱ–ում տեղի ունեցած ամենաուրախ տոներից մեկն էր: Բաց չթողնելով նրանց շնորհավորելու և համատեղ ուրախ օր անցկացնելու հնարավորությունը՝ ՖԻՆՔԱ–ն հանձն առավ իր աշխատողների սիրելի երեխաներին նվիրել մի շատ ուրախ ու հիշարժան օր: Ի վերջո, մենք մի մեծ, ջերմ և միասնական ընտանիք ենք, որտեղ մեր երեխաների երջանկության ճիչերը մեր իսկ երջանկության սերմերն են հանդիսանում:

ՖԻՆՔԱ բոլոր մասնաճյուղերը մասնակցեցին նախաձեռնությանը՝ հայտարարելով բաց դռների օր իրենց երեխաների համար, ովքեր եկան այցելելու իրենց ծնողների աշխատավայր, որպեսզի ծանոթանան վերջինիս հետ, մասնակցեն զվարճալի խաղերի, ընկերներ ձեռք բերեն և պարզապես լավ ժամանակ անցկացնեն: Երեխաների համար նախատեսված «Ֆինանսական Կրթության Գրքույկը»՝ մշակված և կազմված ՖԻՆՔԱ Հայաստանի կողմից, միջոցառման գլխավոր տարրն էր, քանզի երեխաները մեծ հեաքրքրությամբ կարդացին այն, գունավորեցին պատկերները և լուծեցին շատ հետաքրքիր տրամաբանական խնդիրներ՝ հրաշալի մանկական երաժշտության և ՖԻՆՔԱ աշխատողների ջերմ մթնոլորտի ներքո:

Իսկ ծաղրածուների և մուլտֆիլմերի հերոսների անսպասելի մուտքով նրանք էլ ավելի երջանկացան: Երեխաները հաճույքով երգեցին և տարբեր խաղեր խաղացին անսպասելի հյուրերի հետ, ովքեր, իրենց հերթին, խոստովանեցին, որ նույնպես հրաշալի ժամանակ են անցկացրել նման պայծառ երեխաների հետ: Ինչպես նաև, բոլորն օգտվեցին ՖԻՆՔԱ–ի կազմակերպած համեղ ու քաղցր հյուրասիրությունից:

Օրվա վերջում երեխաները նույնիսկ չէին ցանկանում հեռանալ ՖԻՆՔԱ–ից, ինչը վկայում է այն փաստի մասին, որ երեխաները հիանալի ժամանակ են անցկացրել, և այդպիսով, բաց դռների օրվա նպատակը հաջողությամբ իրագործված էր: