Հայաստան, Երևան, նոյեմբեր 18, 2014 — Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրում է Հայաստանում գործող առաջատար վարկային կազմակերպությանը` ՖԻՆՔԱ-ին /«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ /, 3 միլիոն ԱՄՆ դոլար վարկ՝ ընդլայնելու միկրո և փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները, ինչը հնարավորություն է ընձեռում խթանել վերջիններիս գործունեության աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել համընդհանուր զարգացմանը:

Վարկը, որը տրամադրվում է ՀՀ դրամով, թույլ կտա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ին ավելացնել ցածր եկամուտ ունեցող ձեռներեցներին տրամադրվող վարկավորման ծավալները, իսկ հանրապետության բոլոր մարզերում ՖԻՆՔԱ-ի մասնաճյուղերի լայն ցանցը հասանելի կդարձնի վարկավորումը անգամ հեռավոր գյուղական համայնքներին:

IFC-ին և ՖԻՆՔԱ-ն կնքեցին նաև Սվոպերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ՍԴՄԱ) գլխավոր համաձայնագիրը, որը թույլ կտա ՖԻՆՔԱ-ին նվազեցնել արտարժութային ռիսկերն ու աջակցել իր վարկառուներին արդյունավետ կառավարել ազգային արժույթով կազմվող իրնեց ֆինանսական հաշվեկշիռները: Այս ՍԴՄԱ համաձայնագիրը առաջինն է Հայաստանում, որ IFC-ն կնքել է ոչ բանկային կազմակերպության հետ:

«Ընկերության առաքելությանը համաձայն` մենք շարունակում ենք մեր աջակցությունը ցուցաբերել միկրո ձեռնարկատերերին, – նշեց «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը՝ հավելելով, – սա IFC-ի երկրորդ վարկն է ՖԻՆՔԱ-ին, որը, ՍԴՄԱ գլխավոր համաձայնագրի հետ միասին, կօգնի մեզ ՀՀ ազգային արժույթով տրամադրվող վարկերի միջոցով բարելավել հազարավոր փոքր ձեռնարկատերերի կենսամակարդակը»:

ՀՀ ազգային արժույթով իր առաջին վարկը IFC-ն ՖԻՆՔԱ-ին տրամադրել է 2013թ-ին, որը վերջինիս հնարավություն է տվել վարկավորել ավելի քան 3,000 հաճախորդի, որոնց 40%-ը կազմում են կին ձեռնարկատերերը:

«Վարկավորման հասանելիությունը փոքր ձեռնարկատիրության հիմնական խնդիրներից մեկն է Հայաստանում: ՖԻՆՔԱ-ի հետ համագործակցությունը մեր ռազմավարության կարևոր տարրերից է, որի նպատակն է ավելացնել այդ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի ծավալները,- նշեց IFC-ի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ֆինանսական հաստատությունների խմբի ծրագրերի ղեկավար Մանուել Ռեյես Ռեթանան` շարունակելով,- Այս նախաձեռնությունը զարգացման նոր հնարավորություններ կընձեռի մասնավոր հատվածին` նպաստելով նրանց կյանքի պայմանների բարելավմանը և աղքատության նվազեցմանը Հայաստանում»:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն միկրոֆինանսական կազմակերպություններից մեկի՝ «ՖԻՆՔԱ» Ինթերնեյշնլ Ինք.-ին պատկանող և իր իսկ կողմից կառավարվող «ՖԻՆՔԱ» Մայքրոֆայնենս Հոլդինգ ընկերության դուստր կազմակերպությունը: IFC-ն իր հերթին հանդիսանում է «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Հոլդինգ Քոմփանի» ընկերության հիմնական ներդրողը:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Աշխատելով ավելի քան 100 երկրների մասնավոր ձեռնարկությունների հետ, մենք, օգտագործելով մեր կապիտալը, գիտելիքները և ազդեցությունը, օգնում ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը և հասնել համընդհանուր բարեկեցության: 2014 ֆինանսական տարում աջակցել ենք աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը` հասցնելով մեր ներդրումները շուրջ 22 միլիարդ ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www. ifc.org:

Մնացեք մեզ հետ հետևյալ կայքերում.

www.facebook.com/IFCwbg
www.twitter.com/IFC_org
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ մասին

ՖԻՆՔԱ-ն հանդիսանում է «ՖԻՆՔԱ» Ինթերնեյշնլ Ինք.-ին պատկանող և իր իսկ կողմից կառավարվող «ՖԻՆՔԱ» Մայքրոֆայնենս Հոլդինգ ընկերության դուստր կազմակերպությունը և Հայաստանում գործում է 1999թ.-ից: Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արևելքի, Հարավային Ամերիկայի 22 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում գրեթե 1.5 մլն հաճախորդների: 2014թ. Հոկտեմբերի վերջի դրությամբ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 61,7 մլն ԱՄՆ դոլար, իսկ հաճախորդների թիվը` 56 000: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.finca.am կայքը:

Մնացեք մեզ հետ հետևյալ կայքերում.
www.finca.am
www.facebook.com/Finca.Armenia