Արագացված գյուղ վարկեր

Ձգտելով բարելավել հաճախորդների սպասարկումը` ՖԻՆՔԱ-ն շարունակաբար առաջարկում է նրանց ավելի հասանելի ու հարմար ծառայություններ, որոնք կբավարարեն նրանց բազմաբնույթ ֆինանսական կարիքները:

Մեր նոր առաջարկն է արագացված գյուղ վարկեր ծառայությունը, որի նպատակն է աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց` ավելի դյուրին դարձնելով վարկերի տրամադրման գործընթացը: Արագացված գյուղ վարկերը հնարավորություն են տալիս վարկ ստանալ սեղմ ժամկետներում և պարզեցված ընթացակարգով:

Արագացված գյուղ վարկերին կարող են դիմել թե′ ՖԻՆՔԱ ընթացիկ հաճախորդները, թե′ նոր հաճախորդները ` ստանալով 75 000-ից մինչև 750 000 ՀՀ դրամի չափով գումար, կամ 150-ից մինչև 1  500 ԱՄՆ դոլարի չափով գումար:

Որո՞նք են արագացված գյուղ վարկի առավելությունները:

  • Վարկի ձևակերպման հետ կապված գործընթացները հեշտացված են և պարզեցված:
  • Մինչև 1500 ԱՄՆ դոլարի դիմող հաճախորդների համար բիզնես վայրի այցելություն չի իրականացվում. վերլուծությունը կատարվում է մասնաճյուղում և առավելագույնը 30 րոպե հետո հաճախորդը տեղեկացվում է վարկային կոմիտեի որոշման մասին:
  • Վարկի ապահովման միջոց կարող է լինել թե′ ներքին, թե′ արտաքին երաշխավորությունը:
  • Եթե հաճախորդը ներկայացրել է երաշխավոր, որը բավարում է ընկերության պահանջները, և տեղեկանք համայնքից գյուղ ակտիվներ ունենալու մասին կամ այն հավաստող սեփականության վկայական, ապա վարկն անմիջապես է տրամադրվում:
 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ խորհրդի 28/03/2006թ. թիվ 128Ա որոշման: Գրանցման վկայական թիվ 13, ՀՎՀՀ` 00445174:
©2017 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Օգտագործման պայմաններ | Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի այցելու, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

Հարգելի այցելու, ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:


Թարմացված է 2016-01-27