Ընկերության մասին

1999թ-ին, երբ Հայաստանի Հանրապետությունում դեռ նոր էր ձևավորվում և զարգանում միկրոֆինանսական շուկան, «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրեց «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամը` նպատակ ունենալով ֆինանսական ծառայություններ մատուցել ամենացածր եկամուտ ունեցեղ ձեռնարկատերերին, որոնց համար ֆինանսական հաստատություններից վարկավորումը հասանելի չէր:

Հայաստանի Հանրապետությունում «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամը ևս կարճ ժամանակահատվածում դարձավ Հայաստանի առաջատար միկրոֆինանսական կազմակերպություններից մեկը:

2006թ.-ին, կապված ՀՀ օրենսդրության փոփոխությունների հետ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվում և լիցենզավորվում է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն, որի միակ հիմնադիրն ու բաժնետերը ևս հանդիսանում էր «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը: ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ բանետիրոջը՝ “ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ” Ինք.-ին պատկանող “ՖԻՆՔԱ” ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետոմսերը 2011թ. նոյեմբերի 1-ից փոխանցվել են “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ” Յու. Էյ նիդերլանդական կազմակերպությանը: “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ” Յու. Էյ-ը ստեղծվել է Նիդերլանդներում “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Հոլդինգ Քոմփանի” ՍՊԸ և “ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ” ՍՊԸ կողմից:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում:

շարունակել »

Էջի թարմացման ամսաթիվը՝ 18.11.2011 12:10

Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
INSIGHT Internet Marketing Company