Ընդհանուր տեղեկություններ
1999թ-ին, երբ Հայաստանի Հանրապետությունում դեռ նոր էր ձևավորվում և զարգանում միկրոֆինանսական շուկան, «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրեց «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամը` նպատակ ունենալով ֆինանսական ծառայություններ մատուցել ամենացածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին, որոնց համար ֆինանսական հաստատություններից վարկավորումը հասանելի չէր:
«ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը հիմնադրվել է 1984թ-ին ԱՄՆ-ում` Ջոն Հաթչի կողմից, որն էլ իր հերթին հիմնադրել է միկրոֆինանսական կազմակերպություններ աշխարհի բազմաթիվ երկրներում: Այդ տարիներին Ջոն Հաթչն աշխատում էր Բոլիվիայում` ԱՄՆ միջազգաjին զարգացման գործակալության (USAID) գյուղատնտեսական ծրագրերից մեկում: Աշխատելով ցածր եկամուտ ունեցող գյուղացիների հետ, ծանոթանալով նրանց աշխատանքային հնարավորություններին և խնդիրներին`Հաթչը հասկանում է, որ այդ գյուղացիների համար ֆինանսական հաստատություններից վարկեր վերցնելու հիմնական խոչընդոտը գրավի բացակայությունն է, քանզի նրանք տնտեսապես ակտիվ են, ունակ են ինչպես մարել վարկի մայր գումարը, այնպես էլ վճարել վարկի տոկոսագումարները: Նա մշակում և ներդնում է փոքր վարկերի տրամադրման մի առանձնահատուկ և շատ կարևոր միկրովարկային ծրագիր, որի շրջանակներում վարկեր են տրամադրվում առանց գրավի, սակայն վարկերի վերադարձելիության պատասխանատվությունը կրում են վարկ ստացած գյուղացիները: Վերջիններս միավորվում են խմբերով, համատեղ որոշում են կայացնում վարկերի ստացման, նպատակային օգտագործման և մարման վերաբերյալ:
Վարկերի տրամադրման այս մեթոդը աշխարհում ներկայումս հայտնի է “Village Banking” (վիլիջ բանքինգ) անվանումով, որի հեղինակը Ջոն Հաթչն է:
Միկրովարկավորումը աշխարհում ճանաչվել է աղքատության դեմ պայքարի առավելապես արդյունավետ գործիք, որի համար «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մոհամեդ Յունուսին 2006թ.-ին շնորհվել է Նոբելյան Դափնեկրի կոչում:
Այսօր «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը միկրոֆինանսական կազմակերպությունների մեծ ցանց ունի Եվրասիայի և Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի 21 երկրներում, ինչպես նաև թվով 800 000-ից ավել հաճախորդներ: «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր գործունեության ծավալները՝ իր հաճախորդներին առաջարկելով բազմաթիվ ֆինանսական ծառայություններ:
Հայաստանի Հանրապետությունում «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամը ևս կարճ ժամանակահատվածում դարձավ Հայաստանի առաջատար միկրոֆինանսական կազմակերպություններից մեկը:
2006թ.-ին, կապված ՀՀ օրենսդրության փոփոխությունների հետ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվում և լիցենզավորվում է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն, որի միակ հիմնադիրն ու բաժնետերը ևս հանդիսանում էր «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը: ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ բանետիրոջը՝ “ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ” Ինք.-ին պատկանող “ՖԻՆՔԱ” ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետոմսերը 2011թ. նոյեմբերի 1-ից փոխանցվել են “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ” Յու. Էյ նիդերլանդական կազմակերպությանը: “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ” Յու. Էյ-ը ստեղծվել է Նիդերլանդներում “ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Հոլդինգ Քոմփանի” ՍՊԸ և “ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ” ՍՊԸ կողմից:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում:
Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: