Ղեկավարները

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Ղեկավարներ և ներքին աուդիտ

  • Երվանդ Բարսեղյան, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր Տնօրեն, Վարչության Նախագահ

    2006 թվականին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես գլխավոր տնօրեն, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի Վարչության նախագահն է:

    Ծնվել է 1969թ. հուլիսի 20-ին: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը (1986-1992թթ.): 1994 թ. սովորել է Կոլորադոյի համալսարանում (Բոլդեր, ԱՄՆ)` տնտեսագիտական ինստիտուտի կողմից կազմակերպած «Տնտեսագիտության ոլորտում մասնագիտական զարգացման ծրագրում»:

    Ունի բանկային և ֆինանսական ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ: Աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր գործադիր տնօրեն, Հունաստանի «Էմպորիկի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում`նախ ներքին աուդիտի բաժնի ղեկավար, այնուհետև գլխավոր տնօրենի տեղակալ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական վերահսկողության բաժնում` մասնագետ, ավագ մասնագետ, ֆինանսական վերահսկողության ղեկավար, ֆինանսական վերահսկողության ավագ վերլուծաբան, «Արմէկոնոմբանկ» ՓԲԸ-ում` միջազգային գործառնությունների և թղթակցային հարաբերությունների բաժնի ավագ մասնագետ:

  • Հրաչյա Թոխմախյան, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Ֆինանսական Տնօրեն, Վարչության անդամ

    2007 թվականին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես ֆինանսական տնօրեն: «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի Վարչության անդամ է:

    Ծնվել է 1973թ. մարտի 20-ին: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի հաշվապահության և տնտեսական գործունեության վերլուծության ֆակուլտետը (1990-1995թթ.): 2002-2005թ. ժամանակահատվածում ստացել է Էյ-Սի-Սի-Էյ –ի (ACCA, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) որակավորում, 2006թ-ից հանդիսանում է ACCA-ի լիիրավ անդամ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է «Բանկի վարչության անդամի, գործադիր տնօրենի պաշտոնում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության» և «Բանկի ներքին աուդիտի ղեկավարի, ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության» վկայականներ:

    Ունի երկար տարիների բանկային և ֆինանսական ոլորտներում աշխատանքային փորձ: Աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում որպես ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, «Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ում` խմբի ղեկավար, «ԱրմենՏել» ՓԲԸ-ում` ֆինանսական վերլուծող, ՀՀ ԿԲ-ում` հաշվապահական վարչությունում որպես մասնագետ, Հարկային պետական տեսչությունում`պետական տեսուչ:

  • Անուշիկ Խաչատրյան, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահ

    2007 թվականին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես գլխավոր հաշվապահ:

    Ծնվել է 1979թ. օգոստոսի 16-ին: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի հաշվապահական «հաշվառում և աուդիտ» ֆակուլտետը (1996-2001թթ.): 2001-2004թ. ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: 2007թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է «Բանկի գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության» լիցենզիա: 2007-2008թ. ժամանակահատվածում մասնակցել և ստացել է Էյ-Սի-Սի-Էյ -ի (ACCA, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) որակավորում (4փուլ):

    Ունի երկար տարիների աշխատանքային փորձ բանկային համակարգում: 1999թ.-2007թ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

  • Արա Համբարձումյան, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Ներքին Աուդիտի Բաժնի ղեկավար

    2007 թվականին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես ներքին աուդիտի բաժնի ղեկավար:

    Ծնվել է 1977թ. մայիսի 18-ին: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետը (1993-1998թթ.): ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է «Բանկի վարչության անդամի, մասնաճյուղի կառավարչի պաշտոնում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության» և «Բանկի ներքին աուդիտի ղեկավարի, ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության» վկայականներ: Մասնակցել է Հանթսվիլում Ալաբամայի համալսարանի (UAH) կողմից կազմակերպած « Համայնքային կապեր» ծրագրին:

    Ունի երկար տարիների աշխատանքային փորձ բանկային համակարգում: «Արդշինբանկ» ԲԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ Հաճախորդների սպասարկման վարչությունում և Միջազգային վարչության թղթակցային հարաբերությունների բաժնում: «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատել է որպես Իջևանի մասնաճյուղի կառավարիչ, ներքին աուդիտի վարչության բանկային գործառնությունների հսկողության բաժնում` նախ որպես գլխավոր մասնագետ, այնուհետև նույն բաժնի ղեկավար:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամներ

  • Դեյն Սթիվեն ՄաքԳվայեր – «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Ֆինանսական Տնօրեն, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ

    2010թ-ին «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունում ընդունվել է աշխատանքի որպես ֆինանսական տնօրեն: «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ է:

    Ծնվել է 1948 թ. ապրիլի 6-ին: Ավարտել է Հարավային Կարոլինայի Չարլեստոնի Ցիտադելը (1970թ), ստացել է տեխնիկական գիտությունների բակալավրիատի կոչում: Ավարտել է Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանը, ստացել է միջազգային գիտությունների մագիստրոսի կոչում:

    Ունի երկար տարիների հարուստ փորձ բանկային ոլորտում (Chemical Bank; Citibank, N.A.; Credit Lyonnais United Kingdom; ABN AMRO Bank N.V.) և միջազգային կազմակերպություններում (Peace Corps, Guatemala; United States Peace Corps, Washington, D.C.):

  • Ֆլորիան Դերվիշի – «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Կոսովոյի մասնաճյուղի Ֆինանսական տնօրեն, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ

    2008թ.-ին «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Կոսովոյի մասնաճյուղում ընդունվել է աշխատանքի որպես ֆինանսական տնօրեն: «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ է:

    Ծնվել է 1975թ. հուլիսի 10-ին, Ալբանիայում: Ավարտել է Տիրանայի համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի կառավարման բակալավրիատը: Ավարտել է Ստաֆորդշայրի համալսարանի /Միացյալ Թագավորություն/ Ֆինանսներ և կառավարում բաժինը, ստացել է մագիստրոսի կոչում: Ներկայումս սովորում է Էյ-Սի-Սի-Էյ –ում (ACCA, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա):

    Ունի երկար տարիների բանկային և ֆինանսական ոլորտներում աշխատանքային փորձ: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ «Ձեռնարկությունների ֆինանսավորման և զարգացման հիմնադրամում» (FEFAD - Foundation for Enterprise Finance and Development), «FEFAD» բանկում (ներկայիս «ՊրոԿրեդիտԲանկ»-ում), Ալբանիայի «Պրո Կրեդիտ Բանկ»-ում, «2K Group»-ում, Ալբանիայի «First Investment Bank»-ում:

  • Մայսուրադզե Վաժա - «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի Գործառնական տնօրեն, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ

    2009թ-ին «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Վրաստանի մասնաճյուղում ընդունվել է աշխատանքի որպես գործառնական տնօրեն, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ է:

    Ծնվել է 1972թ. մայիսի 15-ին: Ավարտել է Թբիլիսիի գյուղատնտեսության համալսարանի Էներգետիկայի և մեխանիկայի ֆակուլտետը (1989-1993թթ.), այնուհետև ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի «Բիզնեսի կառավարում և կազմակերպում» ֆակուլտետը (1993 – 1994թթ.):

    Ունի երկար տարիների բանկային ոլորտի և միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձ: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ «ՊրոԿրեդիտԲանկ»-ում, «Տաո Բանկ» -ում, Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոցում, «Քեյր Ինթերնեյշնլ» (Care International) և «European Fund for Southeast Europe» (EFSE) կազմակերպություններում:

  • Ջեֆֆ Ֆլաուերս – «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Եվրասիա տարածաշրջանի տնօրեն, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի Նախագահ

    2009թ-ին «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Եվրասիա տարածաշրջանային գրասենյակում ընդունվել է աշխատանքի որպես տնօրեն: «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահն է:

    Ծնվել է 1971թ. հուլիսի 22-ին: Ավարտել է Մեծ Բրիտանիայի Նյուբոլրդ Քոլեջի «Բիզնես կառավարում և պատմություն» ֆակուլտետը (1994թ.), ստացել է բակալավրի աստիճան: Ավարտել է Լոնդոնի քաղաքագիտության և տնտեսագիտության համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1995-1998թթ.), ստացել է մագիստրոսի կոչում: 2008թ. ավարտել է Ամերիկյան Բանկիրների Ասոցիացիայի, Ստոնիեր Բանկային համալսարանի բանկային ֆակուլտետը և ստացել դիպլոմավորված մասնագետի կոչում:

    Ունի երկար տարիների ֆինանսական ոլորտի և միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձ: Աշխատել է «Ադվենտիստների զարգացման և փոխօգնության գործակալության» Ադրբեջանական ծրագրում որպես տնօրեն: «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից. նախ «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Ադրբեջանի մասնաճյուղում զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը, ապա տեղափոխվել է «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության Եվրասիա տարածաշրջանային գրասենյակ և մինչ օրս աշխատում է որպես տնօրեն:

Էջի թարմացման ամսաթիվը՝ 23.06.2011 12:48

Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
INSIGHT Internet Marketing Company