Վարկային Մասնագետ
ՊԱՇՏՈՆ
Վարկային Մասնագետ
ԱՇԽԱՏԱԺԱՄ
Լրիվ դրույք
ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ
Անորոշ ժամկետով
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ
Գյումրի, Աշոցք, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Իջևան, Դիլիջան, Բերդ, Աբովյան, Եղվարդ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Արտաշատ, Ապարան, Մեղրի, Վեդի, Եղեգնաձոր, Կապան
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
31 հուլիսի 2012թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝
Վարկային մասնագետի պարտականությունն է ներկայացնել «ՖԻՆՔԱ»-ի ապրանքանիշը և ծառայությունները, ներգրավել հաճախորդներին և հետևել վարկային պորտֆելի որակին՝ «ՖԻՆՔԱ»-ի կանոնակարգին և քաղաքականությանը համաձայն:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Իրականացնել մարքեթինգ և ներկայացնել «ՖԻՆՔԱ»-ի ապրանքանիշը և ծառայությունները
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդներ
- Կատարել բիզնեսի վերլուծություն և այցելել հաճախորդի բնակարան՝ վերջինիս ֆինանսական կարգավիճակը գնահատելու նպատակով
- Ստուգում անցկացնել պոտենցիալ հաճախորդի ռիսկերի վերլուծության նպատակով
- Վերլուծել ստուգման արդյունքները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդների վարկային պատմությունը
- Գնահատել հաճախորդների վարկային ռիսկը մինչև վարկային կոմիտեն
- Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորվածությունների մասին
- Վերահսկել հաճախորդների բիզնեսը շարունակական հետվճարման կարողությունը ստուգելու նպատակով
- Ապահովել ժամանակին և ճիշտ հետվճարումների կատարումը
- Համեմատել ամսական կտրվածքով հաճախորդների ֆինանսական աճը բյուջեի հետ
ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ՝
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական կամ ֆինանսական)
- Անալիտիկ մտածելակերպ և խնդիրներ լուծելու բարձր ունակություն
- Հաղորդակցվելու և բանակցելու բարձր հմտություն
- Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն
- Լարված պայմաններում աշխատելու ունակություն
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Ֆիքսած աշխատավարձ գումարած պարգևավճար
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Եթե ձեր կրթությունը և աշխատանքային փորձը համապատասխանում է տվյալ պաշտոնին, խնդրում ենք ուղարկել ձեր մանրամասն ինքնակենսագրությունը ՖԻՆՔԱ-ի հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hr@finca.am նշելով պաշտոնը և քաղաքը, որի համար դիմում եք:
Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: