Վեդի մասնաճյուղի բացումը - 10-ը հունիսի, 2011
ՖԻՆՔԱ-ն Հայաստանում համալրել է իր մասնաճյուղային ցանցը ևս մեկով (14-րդը ՀՀ Հանրապետությունում), և 2011 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ «ՖԻՆՔԱ» Վեդի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը՝ ք.Վեդի, Արարատյան 54/6 հասցեով: Մասնաճյուղի բացումը նպատակաուղղված է տվյալ տարածաշրջանի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների բարձրորակ ֆինանսական ծառայությունների նկատմամբ պահանջարկի բավարարմանը` հաշվի առնելով նոր հաճախորդների ներգրավման և ՖԻՆՔԱ-ի գործառնությունների ընդլայնման հնարավորությունները:
Բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր տեղական ինքնակառավարման մարմիններից, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակից և մասնաճյուղերից և Վեդի քաղաքի քաղաքապետը: Նոր գրասենյակը օրհնեց Արարատըան հայրապետական թեմի Վեդիի Հոգևոր Հովիվ Տեր քահանա Մալխասյան և շնորհավորեց աշխատակիցներին նոր տնամուտի կապակցությամբ:
Բացման արարողությանը հաջորդեց մամլո ասուլիսը, որին հրավիրված լրատվական գործակալություններին հարցզրույց տվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր տնօրենը և այլ ղեկավարներ:
Վեդիի նորաբանց մասնաճյուղը իր գործունեությունը ծավալելու է «ՖԻՆՔԱ» Ինթերնեյշնլի բրենդի կողմից հաստատված միջազգային ստանդարտներին համապատասխան, բարձրակարգ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով հագեցած շենքում՝ հաճախորդների արդյունավեր սպասարկման հիմքում ունենալով որակյալ աշխատակազմ:
Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: