Ստեփանավան մասնաճյուղի բացումը - 7-ը հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 7-ին Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշանի 12բ հասցեում իր դռները բացեց ՖԻՆՔԱ Ունիվերսալ վարկային կազմակերպության «Ստեփանավանի» մասնաճյուղը: Վերջինս ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ արդեն 15-րդ նորաբաց մասնաճյուղն է` վերանորոգված, հագեցած նոր տեխնիկայով և սարքավորումներով:

Մասնաճյուղը փորձելու է օժանդակել մայրաքաղաքից հեռու գտնվող և աղետի սոցիալ-տնտեսական հետևանքները դեռևս լիովին չհաղթահարած այս շրջանի տնտեսական աշխուժացմանը` նպաստելով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

Բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր տեղական ինքնակառավարման մարմիններից, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակից և մասնաճյուղերից: Արարողությանը հաջորդեց մամլո ասուլիսը, որին հրավիրված տեղական և տարբեր հեռուստաալիքներին, լրատվական գործակալություններին հարցազրույց տվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր տնօրենը և այլ ղեկավարներ:

Էջի թարմացման ամսաթիվը՝ 07.10.2011 12:48

Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
INSIGHT Internet Marketing Company