Մալաթիա մասնաճյուղի բացումը - 9-ը դեկտեբերի, 2011

2011թ. Դեկտեմբերի 9-ին Երևան քաղաքի Րաֆֆու 29/3 հասցեում բացվեց ՖԻՆՔԱ Ունիվերսալ վարկային կազմակերպության «Մալաթիա» մասնաճյուղը: Վերջինս ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ արդեն 3-րդ նորաբաց մասնաճյուղն է Երևան քաղաքում և 23-րդը Հանրապետությունում: Ընկերությունն անընդմեջ ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը Հանրապետության ողջ տարածքում, որով հասանելի է դարձնում իր ծառայությունները բնակչության համեմատաբար լայն մասսաներին:

Բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր ինչպիսիք են՝ ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, Ղեկավարներ ՀՀ ֆինանսական կազմակերպություններից, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Ղեկավարներ և այլոք: Մասնաճյուղը լիովին վերանորոգված է, հագեցված ժամանակակից տեխնիկայով, ուր յուրաքանչյուր այցելու սպասված հաճախորդ է, ում պատրաստ են սպասարկել առավելագույնս արագ և որակլյալ:

Արմենակ Դարբինյանի խոսքերով «ՖԻՆՔԱ»-ն, ընդլայնելով իր ծառայությունները, կարող է նպաստել այն ռեսուրսների մատչելիությանը, որը ՖԻՆՔԱ-ն տրամադրում է իր հաճախորդներին:

Հայաստանի տնտեսության զարգացման գործում վարկային կազմակերպությունների դերն անգնահատելի է, քանի որ ուղղված է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Ինչպես նշեց «ՖԻՆՔԱ» Գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը, փոքր և միջին բիզնեսն ունի լուրջ զարգացման մեծ հնարավորություն, և, բացելով ևս մեկ մասնաճյուղ մայրաքաղաքում, նույնպես կնպաստի այս փուլի զարգացմանը:

Էջի թարմացման ամսաթիվը՝ 20.01.2012 12:48

Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
INSIGHT Internet Marketing Company