Մեր հաճախորդները
“Կոնստանտին և Քույրեր” ՍՊԸ
Գրիգոր Գրիգորյանը “Կոնստանտին և Քույրեր” սահմանափակ պատասխանատվության ընկերության հիմնադիր տնօրենն է: Գրիգորը ծնվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, որտեղ գյուղատնտեսական կուլտուրաների մշակման և վերամշակման մեծ հնարավորություններ կան: Գրիգորը սկսել է իր աշխատանքային գործունեությունը որպես գինեգործ:
Այնուհետև, իր աշխատասիրության շնորհիվ, նա բազմաթիվ առաջխաղացումներ է ունեցել իր աշխատանքում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ «Հայգյուղքիմիա» պետական բազայում, Արաքս սովխոզում և այլ կազմակերպություններում: 2002 թվականին նա հիմնադրել է իր սեփական ընկերությունը և զբաղվել է ձկնաբուծությամբ: Գրիգորը հաջողություններ է ունեցել նաև ձեռնարկատիրական գործունեության մեջ: 2010 թվականին, համագործակցության պայմանագրեր կնքելով Անգլիական և Հոլանդական կազմակերպությունների հետ, նա սկսել է Հայաստան ներկրել ձկնկեր և ձկնկիթ: Իսկ Եվրոպա և Ռուսաստան նա արտահանում է իր ձկնաբուծարանում բուծած ձկները: Գրիգորի համար ֆինանսական մեծ աջակցություն էին նաև “ՖԻՆՔԱ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկերը, որոնք նա օգտագործել է ձկնկեր գնելու համար:
Արամայիս Մելքոնյան
Արամայիս Մելքոնյանը ծնվել է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում: Արամայիսը մանուկ հասակից դեռևս օգնում էր հորը` իրենց տնամերձ հողամասում կառուցած ջերմոցում աշխատելիս: Իսկ երբ մեծացավ, մեծ պատասխանատվությամբ ընտանիքում ստանձնեց հոր պարտականությունները:
Ավելին, տարիների ընթացքում կառուցեց նոր ջերմոցներ, սկսեց մշակել տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ. վարունգ, լոլիկ, մեխակ, վարդ, գերբերա և այլն: Բիզնեսի ծավալների ընդլայնման համար նրան գումար էր անհրաժեշտ: Նա իր համագյուղացիներից լսել էր, որ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ –ն վարկեր է տրամադրում գյուղացիներին` գյուղացիական տնտեսություններն ընդլայնելու նպատակով: Նա իր առաջին վարկը «ՖԻՆՔԱ»-ից ստացել է 2008թ-ին և առ այսօր նա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտաճանաչ հաճախորդներից է:
Գոհարիկ Մարտիրոսյան
Գոհարիկ Մարտիրոսյանը երեք տարի է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդն է: «ՖԻՆՔԱ»-ի աշխատակիցներին շատ է հետաքրքրել գործարարության տեսակը, որով զբաղվում է Գոհարիկը:
Իրենց գյուղում նա միակն է, որ տիրապետում է կավագործության արհեստին, իսկ ժառանգել է այն իր ծնողներից: Պահպանելով իր ընտանիքի ավանդյութները` նա իր երեխաներին ևս սովորեցրել է կավագործության հետաքրքիր և նուրբ արհեստը: «Մեր ընտանիքում ընդունված է եղել ընտանեկան ավանդույթների սերնդե սերունդ փոխանցումը: Մեզանից հետո մեր երեխաները ևս պետք է շարունակեն մեր գործը»,- ասում է Գոհարիկը:
Գոհարիկը պատրաստում է շատ գեղեցիկ և ինքնատիպ կավե հուշանվերներ: Իսկ վաճառում է նա իր հուշանվերները Երևանում` Վերնիսաժում: Գոհարիկն ունի նաև բազմաթիվ մշտական հաճախորդներ: Նա մեծ հույս ունի, որ այնքան կընդլայնի իր գործունեությունը, որ կկարողանա իր արտադրանքը արտահանել նաև Հայաստանից դուրս: Իսկ արտադրական ծավալների աճին շատ օգնում են «ՖԻՆՔԱ»-ից ստացված վարկերը: Դրա մասին վկայում են նաև վարկի գումարների աճը վարկավորման հերթական փուլերում: Գոհարիկը հուսով է, որ համագործակցությունը «ՖԻՆՔԱ»-ի հետ շարունակական բնույթ կկրի, դե իսկ «ՖԻՆՔԱ»-ն էլ մշտապես աջակցության ձեռք է մեկնում նման պարտաճանաչ և նպատակասլաց վարկառուներին:
Լալա Ղազարյան
Լալա Ղազարյանը ծնվել է Թալինում: Ամուսնացած է, ունի 5 երեխա` մեկ աղջիկ և 4 տղա: Ամուսինը շինարար է: Տղաներից ամենամեծը 21 տարեկան է, իսկ ամենափոքրը` 11: Նրանք զբաղվում են սպորտով և, ինչպես ինքն է հպարտությամբ նշում, հայրենիքի ապագա զինվորներ են:
Լալա Ղազարյանի աղջիկը` Աշխենը, 4 տարեկան հասակում հիվանդացավ, որի արդյունքում լսողողությունը վատթարացավ: Որպեսզի աղջիկը հաճախի խուլ ու համրերի դպրոց, Լալան ստիպված ընտանիքով տեղափոխվեց Էջմիածին: «Ոչինչ, որ մենք հիմա չունենք սեփական տուն, բնակվում ենք մեր բարեկամների տանը. առաջնահերթն իմ երեխաների կրթությունն է»,- հուզմունքով ասում է Լալան:Աշխենը «Մամա Ֆլորա» կազմակերպությունում մասնակցեց դիզայներական դասընթացների, սովորեց ժեստերի լեզուն և հենց խուլ ու համրերի դպրոցում էլ ծանոթացավ իր ապագա ամուսնու հետ:
Էջմիածին տեղափոխվելուն պես, Լալան սկսեց աշխատանք փնտրել: Առաջարկեցին զբաղվել «Օրիֆլեյմ» քոսմեթիքս ընկերությունում: Առևտրի համար նախնական գումար էր հարկավոր: Լալան առանց երկմտելու իր երկու ընկերուհիների հետ այցելեց ՖԻՆՔԱ-ի Էջմիածնի մասնաճյուղ վարկ ստանալու համար. նա Թալինում արդեն ուներ ցանցային առևտրի և միկրովարկերից օգտվելու փորձ:
Լալայի նախաձեռնությունը հաջողության արժանացավ. արդեն երեք ու կես տարի է նա հաջողությամբ իրականացնում է իր առևտուրը, ՖԻՆՔԱ-ից երկրորդ վարկն է ստացել` 150,000 ՀՀ դրամ գումարի չափով: Հենց այս վարկով նա դարձավ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ 40,000 –րդ վարկառուն:
Լալան ասում է, որ ամեն ինչ կանի, որպեսզի մշտապես պահպանի ՖԻՆՔԱ-ի պարտաճանաչ վարկառուի համբավը:
Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: